Սիրուն՝ ինչպես ֆիլմերում․ մեդիայի ազդեցությունը հոգեբանության եւ ինքնագնահատականի վրա
Description
Եթե հարցնենք՝ ի՞նչ ազդեցություն է ունեցել քո մանկության ամենասիրելի ֆիլմը քո վրա, ամենայն հավանականությամբ դու կպատմես ջերմ հիշողություններ ու մանկություն տանող պատկերներ։ Իսկ ի՞նչ, եթե ասենք, որ քո մանկության ֆիլմերը շատ լուրջ ազդեցություն են ունեցել նաեւ քո ինքնագնահատականի, գեղեցկության ընկալման ու արժեքների վրա, ընդ որում՝ ոչ միայն դրական։ Էպիզոդը նվիրել ենք հենց այս թեմային։
Մենք որոշեցինք, որ այս էպիզոդը պիտի լինի մոտիվացիոն։ Հենց այդ պատճառով պատմում ենք փոփ մշակույթի ամենահայտնի արտիստներից մի քանիսի պատմությունը, որոնց կյանքի առաջին տարիները բնավ լիքը չեն եղել երջանկությամբ կամ փառքով, պատմություններ այն մասին, որ երազանքներն իրականանում են, ու որ փոդքասթի...
Published 11/04/24
«Հիմնված է իրական դեպքերի վրա»․ արտահայտություն, որը գոնե մի քիչ բարձրացնում է ցանկացած ֆիլմի հանդեպ հետաքրքրությունն ու ավելացնում դրա տոմսերի վաճառքը։ Այս էպիզոդում, սակայն, փորձելու ենք հասկանալ, արդյո՞ք կինոնկարի սկզբում տեղադրվող այս գրվածքը հաճախ է իսկապես պատմում այն մարդկանց պատմությունը,...
Published 09/27/24