Episodes
Episode #16 Our guest is Caitlin Sarian, the CEO of "Cybersecurity Girl", cyber security influencer with more than 300 000 followers on Instagram and millions of views on TikTok. We have discussed with Caitlin many interesting themes, including how to earn people's trust, the threats associated with using the Internet, phishing attacks, their consequences and how to avoid them, women's involvement in cyber security and tech industries. We have also talked about Caitlin’s Armenian...
Published 11/22/23
Էպիզոդ #15 Այս անգամ մեր զրուցակիցը Վիվա-ՄՏՍ-ի մարդկային ռեսուրսների վարչության ղեկավար, մեզ բոլորիս մշտապես ոգեշնչող և իր անսպառ էներգիայով վարակող Մարիանա Էդիլյանն է: Դե, իսկ մարդկանց ու երկրին Մարիանայի նվիրման մասին հավանաբար շատերդ եք լսել: Մարիանա Էդիլյանի հետ զրուցել ենք մարդկային ռեսուրսների ոլորտում ներկա միտումների, զարգացման հեռանկարների, աշխատակիցների անհատական տաղանդները բացահայտելու և հավատարմությունը խրախուսելու գաղտնիքների, ինչպես նաև աշխատանքի և անձնական կյանքի միջև...
Published 11/03/23
Էպիզոդ #14 Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կիբերանվտանգության ամիս: Աշխարհում տարեկան միլիարդավոր դոլարներ են կորզվում քարտային զեղծարարության պատճառով, և ուրեմն, անչափ կարևոր է կիբերանվտանգության վերաբերյալ տեղեկացված լինելը: Մեր 14-րդ փոդքասթում այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «IDBank»-ի գործառնական տնօրեն Լիլիթ Գրիգորյանի հետ: ---------------- Episode #14 October is globally celebrated as cybersecurity awareness month. Billions of dollars are stolen by...
Published 10/26/23
Episode #13 With Narek we have talked about the new “HR-Drone” tool, which enables finding jobs in different companies while staying anonymous. “HR Drone” is a recruitment app with AI match-making technology. We also discussed the challenges and opportunities in HR industry both for job seekers and employers. Նարեկի հետ զրուցել ենք «HR Drone» ընկերության նոր գործիքի մասին, որը թույլ է տալիս անանուն մնալով աշխատանք գտնել ամենատարբեր ընկերություններում: «HR Drone»-ը կադրերի հավաքագրման...
Published 09/07/23
Episode #12 During our discussion with Mathew, we have talked about how his 7-day trip to Armenia turned into a 7-year residence here with his wife, he has shared some professional and personal stories as well. Mathew is actively contributing to the digital nomads’ concept and community development in Armenia. He is the founder and editor in chief of the “Life in Armenia” monthly magazine which tells interesting stories about Armenia, Armenian culture and people. Մեթյուի հետ զրուցել ենք...
Published 06/30/23
Էպիզոդ #11 Հարությունի հետ զրուցում ենք դիսփլեյներով ցուցադրվող գովազդի, մասնավորապես՝ հանրային վայրերում առաջարկվող բաց Wi-Fi ցանցի միջոցով գովազդի, ինչպես նաև ինֆլյուենսեր մարքեթինգի և դրա հանդեպ աճող հետաքրքրության ու առանձնահատկությունների մասին: Որո՞նք են գովազդի ամենաարդյունավետ եղանակները և ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակի այն:
Published 06/14/23
Էպիզոդ #10 Արթուրի հետ զրույցում խոսել ենք պրոդուկտ մենեջմենթի մասին, նա պատմել է էլեկտրոնային հարթակում կոդավորում ուսուցանող աշխարհի ամենահայտնի հավելվածներից մեկը հանդիսացող և ավելի քան միլիոն օգտագործող ունեցող «Sololearn»-ում ուշագրավ քեյսերի մասին: Մենք նաև զրուցել ենք երիտասարդների մասին, որոնք ցանկություն ունեն նոր հմտություններ յուրացնել և բարձր վարձատրվող աշխատանք գտնել, ինչպես նաև ստարտափ միջավայրի ու այդպիսի մի ընկերությունում աշխատանքի հետ կապված հնարավորությունների և ռիսկերի...
Published 06/02/23
Էպիզոդ #9 Լսեք Վիվա-ՄՏՍ-ի հերթական փոդքասթը «The Business Rover»-ի համահիմնադիր Ռոման Դանեղյանի հետ: Ռոմանի հետ խոսել ենք մարքեթինգի, որոնողական համակարգերում օպտիմիզացիայի (SEO) և թվային ոլորտի բազմաթիվ այլ ակտուալ հարցերի շուրջ: Նաև քննարկել ենք «Մարքեթինգ. միֆեր և իրականություն» կոնֆերանսի մասին, որի կազմակերպիչը մեր զրուցակիցն է:
Published 05/18/23
Էպիզոդ #8 Զրուցել ենք «HeyGrowth» կոնֆերանսի, այն Հայաստանում անցկացնելու որոշման և մեր երկրում բնակվող ռուսաստանյան ՏՏ համայնքի մասին: Տանյային ուղղել ենք 5 արագ հարց Հայաստանի մասին: Նա պատմում է տեղի խոհանոցի իր ամենասիրած ուտեստի մասին (սփոյլեր. պարզվում է, որ Տանյան ամենից շատ ժենգյալով հաց է սիրում, և մենք լիովին կիսում ենք նրա ընտրությունը), հայկական հյուրընկալության և շատ ու շատ այլ բաների մասին: (Փոդքասթն անգլերեն լեզվով է:)
Published 05/18/23
Էպիզոդ #7 Մեր նոր փոդքասթում զրուցում ենք «Krisp», «10Web» և «Big Story VC» ընկերությունների համահիմնադիր Արտո Մինասյանի հետ: Արտոն պատմում է ձայնային հաղորդակցության ոլորտում աղմուկի վերացման գործում «Krisp»-ի առաջարկած հեղափոխական լուծման, տեխնոլոգիաների, աշխարհում ծավալվող տեխնոլոգիական փոփոխությունների, ստարտափ հիմնելու ճանապարհին հանդիպած հաջողությունների ու ձախողումները մասին, նաև պատմում է իր վրա տպավորություն թողած գրքերի ու երազանքների մասին:
Published 03/24/23
Էպիզոդ #6 Անին «Woman About Women» էքսպերտային բլոգի հեղինակն է: Փոդքասթում խոսում ենք բլոգի, այն ստեղծելուց առաջ և դրանից հետո ի հայտ եկող հարցերի, ինչպես նաև Հայաստանում «shame culture»-ի մասին, քննարկում ենք բլոգին հետևողներից ստացվող հարցերը: Անին նաև պատմում է այն կանանց մասին, ովքեր դարձել են իր ոգեշնչանքը, ու կիսում աշխատանքը, բլոգ վարելը, ուսումը, ընտանիքի մասին հոգ տանելը և շատ ավելին համատեղելու գաղտնիքը:
Published 03/15/23
Էպիզոդ #5 Աննա Սալոմեի հետ զրուցում ենք նորաձևության մարքեթինգից և Հայաստանում մոդելային բիզնեսից: Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ Աննայի համար, որտեղի՞ց սկսել, եթե նորաձևության մարքեթինգի ոլորտ մուտք գործելու ցանկություն կա: Ինչպե՞ս հաջողել ու չհանձնվել, ինչպե՞ս գնալ երազանքի հետևից: Ո՞վ է Աննա Սալոմեի կյանքի ճակատագրական կինը, և ինչու՞ նա ընտրեց «Սալոմե» կեղծանունը: Այս ամենի մասին կարող եք լսել Վիվա-ՄՏՍ-ի 5-րդ փոդքասթում:
Published 03/02/23
Էպիզոդ #4  Ո՞վ է «միաեղջյուրը», ովքե՞ր են հրեշտակ ներդրողները, ինչպե՞ս սկսել ստարտափ, եթե կա նորարար գաղափար: Որտե՞ղ և ինչպե՞ս փնտրել ներդրումներ և դիմել գրանտերի: Ինչպիսի՞ ներդրումային փուլեր են գործում ստարտափ էկոհամակարգում և ի՞նչ գրականություն կարդալ: Այս ամենի մասին խոսել ենք «SmartGateVC»-ի ծրագրի գործընկեր Սամվել Խաչիկյանի հետ՝ մեր փոդքասթի 4-րդ էպիզոդում:
Published 02/15/23
Էպիզոդ #3 Այս փոդքասթում մեր հյուրը «Podcastle» ընկերության հիմնադիր անդամ և գործառնական գծով տնօրեն Արսեն Համբարձումյանն է: Արսենի հետ զրուցում ենք «Podcastle» գործիքի հնարավորությունների մասին և այն մասին, թե ինչ են կարող անել «Podcastle» օգտագործողները: Արսենը նաև արժեքավոր խորհուրդներ է տալիս փոդքասթ սկսելու համար:
Published 02/07/23
Էպիզոդ #2  Մեր երկրորդ փոդքասթի զրուցակիցը Վիվա-ՄՏՍ-ի ներքին հաղորդակցության և զարգացման ավագ մասնագետ Կարմեն Մխիթարյանն է: Զրույցի ընթացքում խոսում ենք մարդկային ռեսուրսների, դրանց դերի ու նշանակության, համավարակի պայմաններում ի հայտ եկած մարտահրավերների և լուծումների, Վիվա-ՄՏՍ-ում աշխատելու առավելությունների, պրակտիկայի հնարավորությունների, ինչպես նաև գործատուի բրենդավորման մասին:
Published 01/31/23
Էպիզոդ #1 Վիվա-ՄՏՍ-ի տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը խոսում է տվյալների, ընկերությունների համար դրանց աճող կարևորության և մի շարք այլ թեմաների շուրջ:
Published 01/09/23