Episodes
Հիշու՞մ եք՝ առաջին եթերաշրջանի էպիզոդներից մեկում  խոսում էինք նախկինների ու նրանց ներելու մասին։ Այս անգամ հիշեցինք, որ իրականում «ներել, թե ոչ» դիլեման մեր կյանքում հայտնվում է ոչ միայն ռոմանտիկ հարաբերությունների համատեքստում․ ցավոք, երբեմն մեզ նեղացնում են նաեւ ամենամտերիմ ընկերները, հարազատները կամ ընտանիքի անդամները։ Մի քիչ փիլիսոփայական թողարկման ընթացքում փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք իսկապես ներում են ուժեղները։
Published 02/17/23
Չէ, վերնագրից չնեղվեք, տխուր էպիզոդ չի լինելու, քանի որ մենք, նույնիսկ մեր տրամադրության անկումների ու վատ օրերի մասին խոսելիս, չգիտես ինչպես եւ ինչու, գտնում ենք ծիծաղելու առիթներ։  Բանն այն է, որ մենք էլ  շատերիդ նման, հատկապես ձմռանը, ունենում ենք տխուր շրջաններ ու օրեր, երբ չենք ցանկանում նույնիսկ անկողնուց վեր կենալ։  Այս էպիզոդում պատմում ենք, թե մեզնից յուրաքանչյուրն ինչպես է հաղթահարում այդ օրերն ու ինչ հնարքներ ունի, որոնք օգնում են պայքարել տրամադրության անկումների դեմ՝ տոլմա...
Published 02/08/23
Գիտեի՞ք, որ Համլետին ավելի շատ դուր են գալիս շիկահեր կանայք, իսկ Կոլյային՝ թխահերները։ Մենք էլ չգիտեինք․ դրա համար այս էպիզոդում փորձեցինք հասկանալ, թե մեզնից ում ինչ տեսակի կանայք ու տղամարդիկ են դուր գալիս, եւ արդյոք կարեւոր է, որ զուգընկերդ լինի քո «թայփը»։  Դե լավ, եթե ալարելու ես ու էպիզոդը չես լսելու, Անահիտն էլ նախընտրում է մարզված տղամարդկանց, իսկ Վեգան՝ պարզապես տղամարդկանց։
Published 02/01/23
Դու՞ք էլ եք ինքներդ ձեզ հաճախ խաբում, ոնց մենք` վերնագրում: Եթե այո, ապա դուք մեզ լավ կհասկանաք:  Այս էպիզոդի ընթացքում խոստովանում ենք , որ մենք շատ ենք սիրում բամբասել, կամ, ինչպես բամբասանքի աստվածուհի Վեգան է ասում, իրազեկել միմյանց ու նկարագրել մարդկանց:  Իսկ թե ումից ենք հասցրել բամբասել  էպիզոդի ընթացքում, լսեք ինքներդ:
Published 01/25/23
Խոստացել էինք չէ՞, որ երկար չեք սպասի:  2 Տանդեմը վերադառնում է թիմի նոր անդամով, ու ինչպես 21-րդ դարում ցանկացած ծանոթություն, մենք նույնպես սկսում ենք նրա հորոսկոպի նշանը պարզելուց, մեր նշանների հետ համեմատելուց, 2023-ի կանխատեսումներից ու առհասարակ աստղագուշակի ու դրա հավաստիության մասին զրույցից:
Published 01/19/23
Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է, բայց դա չի վերաբերում մեր փոդքասթին։ Այս էպիզոդն ընդամենը այս եթերաշրջանի վերջինն է, բայց մեզնից այսքան հեշտ չեք ազատվի․ մենք կվերադառնանք արդեն հունվարին՝ իհարկե առանց Կառլի, իսկ մինչ այդ՝ այս էպիզոդում ձեզ պատմում ենք մեր երազանքների ու դրանք իրականացնելու մեր մեխանիզմների մասին։  Ջինգլ Բելլս։
Published 12/28/22
Իրականում մենք երեքս միշտ էլ վախենում էինք, որ նա մի օր կգնա, բայց չէինք կարծում, որ այսքան շուտ: Մի քիչ տխուր էպիզոդ ու փոդքաստի շրջանակում հրաժեշտ մեր լավագույն ընկերոջը:
Published 12/21/22
Ինչ որ մեկն ասել է, որ ամեն լավ բան մի օր ավարտվում է, չնայած ավարտին մոտեցած հարաբերությունները հազվադեպ են լավը լինում: Ի՞նչ անել, երբ կայացրել ես այդ որոշումը, բայց չես ցանկանում ցավ պատճառել դիմացինին, ի՞նչ ասել «մենք պետք է խոսենքից» հետո, ու արդյո՞ք լինում են անցավ break up-ներ, պարզում ենք այս էպիզոդում:
Published 12/16/22
Ձեզ թվու՞մ էր էլ դրամաներ չենք ունենալու․ մեզ էլ էր այդպես թվում, մինչեւ այն պահը, երբ Համլետն եկավ ու հայտարարեց, որ հավանում է Կառլի նախկին հավանածին։ Իհարկե, Կառլն արդեն ունի այլ երջանիկ հարաբերություններ, բայց պարզվում է, մեր ընկերախմբում կա մարդ, որը կտրականապես դեմ է ընկերների նախկինների կամ նախկին հավանածների հետ ռոմանտիկ կապերին։ Երբեք չեք գուշակի, թե մեր որ ընկերն է այս հարցում այդքան ավանդապաh:
Published 12/07/22
Դե լա՜վ, վերնագրում մի քիչ չափազանցրել ենք․ ոչ բոլորն  են ուզում դառնալ հայտնի, օրինակ Կառլը, ընդհակառակը, ամեն ինչ կաներ, որ իրեն ընդմիշտ մոռանային։ Բայց մենք իհարկե դա թույլ չենք տա։ Այնուամենայնիվ, հաստատ դուք էլ կհամաձայնեք, որ վերջին շրջանում հայտնիության ու շատ հետևորդներ ունենալ ձգտում են ոչ միայն արտիստները կամ ինֆլուենսերները, այլ գրեթե բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ։  Էպիզոդի թեման այս նոր «մոլուցքն» է ու դրա հնարավոր հետեւանքները։
Published 12/01/22
Պատկերացրու երեկոյան Երեւան. քո ամենասիրելի սրճարանում վայելում ես ամենասիրելի սուրճդ, մեկ էլ հանկարծ կողքի սեղանի շուրջ նկատում շա՜տ յուրահատուկ մեկին։ Դուք փոխանակվում եք հայացքներով. պարզ է, որ հետաքրքրությունը փոխադարձ է. քեզ նույնիսկ թվում է, որ սիրահարված ես: Նա վերջապես կանգնում է, հաստատուն քայլերով մոտենում քեզ, ասում, թե որքան գեղեցիկ ես ու թե որքան հիացած է քեզնով, եւ որ ամենակարեւորն է, դա անում է հենց այդ պահին․․․․ Իսկ դու միայն հասկանում ես, որ կարմրել ես  ու խոսել չես...
Published 11/23/22
Կարելի՞ է փոխել դերերը։  Եթե երբեւէ սիրահարվել ես կոլեգայիդ, դասախոսիդ կամ մոտ ընկերոջդ (որ, թերեւս, ամենաբարդ դեպքն է), ապա հաստատ գիտես, թե որքան բարդ կարող է լինել այդ իրավիճակը։ Ինչ անել նման դեպքերում, հնարավոր է արդյոք փոխել մարդկանց դերերը մեր կյանքում,  եւ ինչպես է պետք անել դա՝ փորձել ենք պարզել այս էպիզոդում։
Published 11/16/22
Կառլը դեյթի է գնացել: Դուք սխալ չկարդացիք. Կառլը դեյթի է գնացել: Իսկ թե ո՞վ է նախաձեռնել այդ հանդիպումը՝ կիմանաք, եթե լսեք այս էպիզոդը, որում մենք քննարկում ենք՝ արդյո՞ք առաջին քայլը պետք է աղջիկն անի, թե՞՝ տղան, և ընդհանրապես՝ որքա՞ն են հստակեցված հարաբերություններում երկու սեռերի գործառույթների սահմանները:
Published 11/09/22
Սերը տարիք չի հարցնում, սերն ազգություն չի ճանաչում, սերն անգին է ... բոլոր այս արտահայտությունները շատերս ենք սիրում ու միշտ օգտագործում, բայց նաև հաճախ տեսնում զույգեր, որոնք բաժանվում են հենց այս գործոնների պատճառով: Այս էպիզոդում խոսում ենք տարբեր երևույթներից, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերություններում ու փորձում հասկանալ, արդյո՞ք սերը միշտ հաղթում է:
Published 11/03/22
Կարող է թվալ, որ այս էպիզոդում Անահիտը, Համլետը և Վեգան քննարկում են հարազատ հոգու գոյությունը և կարո՞ղ է արդյոք հարազատ հոգին լինել մեկից ավելին: Բայց իրականում այս էպիզոդը նվիրված է Կառլին:
Published 10/27/22
Այս էպիզոդում Կառլը մեզ միացել է հեռախոսով, քանի որ մյուս աշխատանքի բերումով քաղաքում չէր: Այո, թե´ Կառլը, թե՛ մյուս երեքս բացի ռադիոյից աշխատում ենք նաև այլ տեղերում ու հենց այդ մասին էլ խոսում ենք այս թողարկմանը:  Ինչու՞ են հայ երիտասարդներից շատերը ստիպված մեկի փոխարեն գտնել մի քանի աշխատանք ու արդյոք նույնիսկ այդ դեպքում ստացվու՞մ է լավ վաստակել:
Published 10/19/22
Մենք վերջերս հասկացել ենք, որ իրարից սահմաններ չունենք: Ավելին՝ մենք այդ սահմանները երբեք չենք էլ ձևակերպել:  Որո՞նք են ընկերության, հարազատ լինելու սահմանները, արդյո՞ք պետք է դրանք հստակեցնել՝ որոշում եք դուք, բայց ապահովագրվել միշտ պետք է:  Մեր ընկերության համար այդ հարցն արդեն լուծել ենք:
Published 10/13/22
Ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց հոգատարությու՞նն էլ. չէ՞ որ այդպես մենք մեր սերն ենք արտահայտում: Այդ դեպքում ինչու՞ ենք զայրանում, օրինակ, ընտանիքի հաճախակի զանգերից, «հաց կերե՞լ ես»-ից ու «որտե՞ղ ես»- ից:  Այս էպիզոդում խոսում ենք «գերհոգատարությունից» ու փորձում հասկանալ, թե որտե՞ղ է ավարտվում մեր սիրո դրսևորումն ու սկսվում դիմացինի անձնական սահմանը:
Published 10/06/22
Համացանքում նեգատիվը, ագրեսիան ու ատելության խոսքը միշտ է շատ, բայց այն միշտ բազմապատկվում է արտակարգ իրավիճակներում:   Այս էպիզոդում փորձում ենք հասկանալ՝ ինչպե՞ս պայքարել այդ ամենի դեմ և արդյո՞ք դա առհասարակ հնարավոր է: Ի՞նչպես ճիշտ օգտվել համացանցից ոչ միայն չվնասելու, այլ նաև օգնելու համար եկեք պարզենք միասին:
Published 09/30/22
Երկար էինք մտածում այս էպիզոդը ձայնագրել, թե ոչ. հետո հիշեցինք, որ արդեն մի քանի ամիս է՝ ձեզ հետ կիսում ենք մեր բոլոր էմոցիաները` սիրո, ընկերների, ընտանիքի, փողի և շատ ու շատ այլնի մասին: Որոշեցինք հիմա էլ անկեղծ լինել ու կիսվել մեր ապրումներով պատերազմական իրավիճակում: Մենք չորսս էլ իրարից տարբեր ենք ընկալում ու վերապրում իրավիճակը, դրա համար էլ հուսով ենք՝ էպիզոդից հետո կհասկանաք, որ մենակ չեք ու ինչ զգում եք՝ նորմալ է:
Published 09/22/22
Ի՞նչ կապ ունեն սեպտեմբերի 3-ը, տանից փախած կատուն, հանցագործության վայրում գտնվող հանցագործն ու քո նախկինը․ ճիշտ է, նրանք միշտ վերադառնում են։ Ու քանի որ սեպտեմբերի 3-ն արդեն անցել է, մենք 02 հաղորդաշարը չենք, իսկ կատուներից կխոսենք մեկ այլ անգամ, այս էպիզոդում խոսում ենք էքսերից ու փորձում պարզել, արդյո՞ք պետք է վերադառնալ նրանց մոտ, կամ հետ ընդունել, երբ նրանք են վերադառնում։ Հնարավո՞ր է հետ բերել ու փրկել հարաբերությունները, որոնք արդեն մեկ անգամ ավարտված ես համարել։
Published 09/07/22
Դա պատահել է գրեթե բոլորիս հետ, սակայն այդ մասին խոսում ենք քչերս: Մանկության ու պատանեկության ամենատհաճ հիշողությունները շատ հաճախ կապված են լինում այս երևույթի հետ:  Այս էպիզոդում խոսում  են բուլիինգի մասին ու պատմում, թե ինչպես ու ինչու ենք հայտնվել դրա տարբեր կողմերում:
Published 08/31/22
Այո, մենք ընդունում ենք, որ երբեմն կարող ենք տոքսիկ լինել: Նույնը խրախուսում ենք անել նաև ձեզ, որովհետև թունոտության պատճառով հարաբերություններ չփչացնելու միակ ուղին, երևի, նախևառաջ ձևավորված անառողջ մթնոլորտի վերացումն է:  Ի դեպ, դա մեզ էլ չէր խանգարի. այդ պատճառով էլ թունոտ հարաբերությունների ձևակերպումից բացի՝ այս էպիզոդում մենք փորձում ենք ցրել տանդեմի՝ օդում կախված լարվածությունը:
Published 08/24/22
Քեզ թվաց` վերնագրում էլի կատա՞կ ենք անում, բնավ ոչ։  Այս էպիզոդի ձայնագրությանը Համլետն եկել էր մի տեսակ բարկացած ու արտահայտում էր դոշակների հանդեպ իր ատելությունը։ Պարզվում է ՝ մեր ծնողների ու տատիկ-պապիկների կենցաղային սովորությունները՝  «սերվանդ»-ները, դրանցում կուտակվող սպասքը, պատերից կախված խալիներն ու ամեն ամառ «չփխվող» բուրդը, նոր սերնդին խանգարում են։  Այս էպիզոդում քննարկում ենք, թե ինչպես կարելի է մեր կենցաղն ու կյանքը դարձնել ավելի հարմարավետ՝ մինիմալիզմով, թե՞ քեզ բազմաթիվ...
Published 08/11/22
Եթե դու էլ ես այս էպիզոդը լսելուն զուգահեռ պարբերաբար թերթում ինսթագրամի էջդ, եթե գոնե մեկ անգամ չես դիմացել գայթակղությանն ու նկարվել ես ինսթագրամյան ֆիլտրերով, կամ դիմել ես ֆոտոշոփի օգնությանը, ապա այս էպիզոդը նաեւ քեզ համար է։ Խոսում ենք այն մասին, թե ինչպես է շատերիս կյանքը բաժանվել երկու մասի՝ այն, ինչ կա իրականում, եւ այն, ինչ ստեղծում ենք հատուկ ինսթագրամի համար։ Դե, իսկ եթե դու չունես վերոհիշյալ խնդիրներից որեւէ մեկը, ապա այս էպիզոդի ընթացքում միացիր Կառլի թիմին , քննադատիր մեզ ու...
Published 08/03/22