Gitak.Podcast w/ Lilit Popoyan [Arm]
Listen now
Description
Զրուցում ենք Լիլիթ Պոպոյանի հետ, ով Նեապոլի Պարթենոպ համալսարանում, Տնտեսագիտության իստիտուտի Դոցենտ, կրտսեր գիտաշխատող է։ ___ 0:55 - Պատմեք Ձեր մասին, ինչպե՞ս որոշեցիք գիտությամբ զբաղվել, որո՞նք էին գիտության մեջ Ձեր առաջին քայլերը։ 6։10 - Ո՞րն է այժմ Ձեր հիմնական գիտական աշխատանքը ։ Մի քանի բառով կխնդրենք ներկայացնել ոլորտը․ մասնավորապես` մակրոէկոնոմիկան։ 11։00 - Մի-փոքր ավելի կմանրամասնե՞ք, թե ինչպես եք պատկերացնում որպես գիտություն Ձեր ոլորտի դերը առաջիկա 10-20 տարիների ձևավորման մեջ․ ինչպե՞ս է ոլորտը փոխվելու ու ազդելու հասարակության վրա։ 17։50 - Ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ մոդելը լավ է ներկայացնում իրականությունը։ Ինչպե՞ս են մոտենում տնտեսագետերն այն հարցին, որ իրական աշխարհը հնարավոր չէ կրկնօրինակել ու նորից փորձել ամենինչ։ 21։10 - Մի-փոքր պատմեք, թե Ձեր աշխատանքը կենտրոնական բանկի և այլ նմանատիպ մարմինների հետ ինչպես է ազդում հասարակության վրա․ ի՞նչ մեխանիզմներով է գիտելիքը տեղափոխվում գիտությունից դեպի ինդուստրիա և, ապա պետական ապարատ։ 25։32 - Կխոսե՞ք հնարավոր կոմունիկացիայի խոչընդոտից։ Ինչպե՞ս է շփումը կատարվում այն մարդկանց հետ, ովքեր թեմայից դուրս են, բայց փորձում են կրիտիկական տեղեկատվություն ստանալ Ձեզնից: Ինչպիսի՞ն է պետք լինել, որ շփումը հեշտ լինի։ 29։00- Կմանրամասնե՞ք Ձեր աշխատանքի կիրառությունը կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներում։ 37։16 - Հաշվողական մեթոդների գիտելիքները գերադասվում են տնտեսագիտությանը վերաբերող գիտելիքներին․ ինչպե՞ս եք վերաբերվում այս տենդենցին։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում նման մոտեցման դեպքում, հատկապես՝ կրթական ոլորտում։ 40։40 - Ո՞րն է պատասխանը, ո՞ր ծայրից է պետք սկսել հաշվողակա՞ն, թե՞ տնտեսագիտական գիտելիքներից։ 44։25 - Ձեր գիտական կարիերայի ամենահիշարժան ու ամենահետաքրքիր պահերով մի-փոքր կկիսվե՞ք։ 48։43 - Կպատմե՞ք ում հետ եք աշխատում ներկայումս Ձեր երազանքների թիմում։ 52։30 - Կարծես թե, կան Եվրոպական շատ համալսարաններ, որտեղ կատարվում են հետերոդոքս ուղղությամբ գիտական աշխատանքներ ի տարբերություն ավելի հանրահայտ համալսարանների, որոնք կենտրոնացած են ավանդական մոտեցման վրա․ կիսու՞մ եք այս տպավորությունը և ի՞նչ եք կարծում Հայաստանում արժե՞ փորձել նման կերպ առաջ շարժվել, քան թե գնալ տրադիցիոն՝ հաստատված ուղղություններով։ 56։23 - Ինչպիսի՞ ուսանողներ եք փնտրում։ Որքանո՞վ է կարևոր տնտեսագիտական գիտելիքնե
More Episodes
Published 09/26/21
Gitak.Podcast-ի առաջին հյուրն է #ԳիտակՂեկավար Արաքս Մարտիրոսյանը, ով այժմ Լյովենի (Բելգիա) Ուղեղի և հիվանդությունների հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող է: Փեդքասթի ընթացքում Արաքսը պատմեց գիտության մեջ իր առաջին քայլերի, ճանապարհին հանդիպած դժվարությունների, արտասահմանում ուսանելու փորձի,...
Published 06/16/21