(#1) Green Book podcast: Դիանա Հարությունյանը՝ Հայաստանում և աշխարհում կլիմայի փոփոխության կարևորության և անելիքների մասին
Listen now
Description
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ՝ ոլորտի փորձագետների հետ։ Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան համար 11 հիմնական դպրոցի աշակերտներ Մարի Սիմոնյանը և Նոնա Մանուչարյանը զրուցում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի հետ։ Դիանա Հարությունյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, ով ահռելի ներդրում ունի Հայաստանում ոլորտային խնդիրներին նորարարական լուծումներ տալու գործում։ Նրա համակարգմամբ իրականացված բազմաթիվ ծրագրեր նախադեպային են եղել ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում: Զրույցի առանցքային թեմաներն են՝  - Կլիմայի փոփոխությունը հնարավոր ազդեցությունը աշխարհագրական քարտեզի վրա։ - Երկրաբանական մի շարք ցուցանիշների գնահատմամբ և գիտական տվյալներով՝ Երկրի երկրաբանական պատմության ընթացքում կլիմայի փոփոխություններ տեղի են ունեցել բազմիցս՝ հարյուր հազարից մինչև հարյուր միլիոն տարի մասշտաբներով։ Թվում է՝ դա բնական գործընթաց է, բայց հիմա ասում են, որ հիմնականում մարդիկ են նպաստել։ Այդ ինչպե՞ս և ե՞րբ: - Որո՞նք են գլոբալ տաքացումների պատճառները։ Գլոբալ տաքացո՞ւմ, թե՞ կլիմայական ճգնաժամ։ - Կլիմայական փոփոխության ազդեցությունը մեզ վրա: - Կարելի՞ է արդյոք մեղմացնել, կանխարգելել կլիմայական փոփոխությունների ազդեցությունը, թե՞ պետք է հարմարվել։ - Ինչու՞ է Հայաստանի ազդեցությունը Համաշխարհային կլիմայական համակարգի վրա աննշան: - Ինչպիսի՞ կլիմայական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում վերջին շրջանում։ - Կլիմայի փոփոխությունն ինչպե՞ս է ազդում կենդանական աշխարհի վրա։ - Հյուսիսային և Հարավային բևեռներում սառցադաշտերը սկսում են մասամբ կամ ամբողջովին հալվել՝ տագնապալի արագությամբ: Ինչպե՞ս կարող ենք դա կանխարգելել։ «Կանաչ գիրք» ծրագիրն իրականացվում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։
More Episodes
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։ Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Ռաֆայել Վարդանյանն ու Արինա Հունանյանը...
Published 07/28/23
Published 07/28/23
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։ Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Անուշ Ալեքսանյանը և Ռաֆայել Վարդանյանը...
Published 07/26/23