(#8) Green Book podcast: Կարեն Դերձյանը՝ էլեկտրական մեքենաների արդյունավետության և ապագայի մասին
Listen now
Description
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։ Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Արինա Հունանյանը և Անուշ Ալեքսանյանը զրուցում են էլեկտրամոբիլության փորձագետ (e-mobility expert) Կարեն Դերձյանի հետ։ Կարեն Դերձյանը 2018թ-ին հիմնադրել և ղեկավարել է «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագիրը, որը 3 տարի շարունակ Հայաստանի միակ և ամենամեծ լիցքավորման կայանների ցանցն էր, և հիմք դարձավ էլեկտրամոբիլների մասին հետաքրքրության շեշտակի աճի և լիցքավորման կայանների շուկայում մրցակցային դաշտի ձևավորման համար։  2019թ-ին հիմնադրել է Չարջերս ՍՊԸ-ն (Chargers.am), որը հանդիսանում է էլեկտրամոբիլների լիցքավորման սարքավորումների ողջ սպեկտրով Հայաստանյան շուկայի առաջատարը։ Ընկերության հիմնական ուղղություններն են՝ լիցքավորման սարքավորումների ներկրումը, մեծածախ և մանրածախ վաճառքը, մասնագիտացված սպասարկման կենտրոնը և տեղադրման պրոֆեսիոնալ ծառայությունը։ Կարենը 2023թ-ին  հիմնադրել է Cuprum Charging USA կորպորացիան (California, USA), որի հիմնական նպատակն է միջազգային շուկա հանել Հայաստանում ստեղծած և այս պահին սերտիֆիկացման փուլում գտնվող լիցքավորման կայանները, նպաստելով Հայաստանի՝ որպես էլեկտրամոբիլային ուղղությամբ արտադրող երկրի դիրքավորմանը։ Զրույցի առանցքային հարցերն են՝  - Որքանո՞վ են էլեկտրական մեքենաներն արդյունավետ: - Կփոխի՞ արդյոք էլեկտրական մեքենան մարդու ապրելակերպը։ - Ե՞րբ ամբողջ աշխարհը ողողված կլինի էլեկտրական մեքենաներով։ - Էլեկտրական մեքենաներն ի՞նչ վնասներ են հասցնում շրջակա միջավայրին։ - Արդյո՞ք տնտեսապես ավելի բարենպաստ է էլեկտրական մեքենաների վարումը:
More Episodes
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։ Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Ռաֆայել Վարդանյանն ու Արինա Հունանյանը...
Published 07/28/23
Published 07/28/23
«Կանաչ Գիրք» փոդքասթը ներկայացնում է ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։ Փոդքասթի այս էպիզոդում Հրազդանի հ․11 հիմնական դպրոցի աշակերտներ Անուշ Ալեքսանյանը և Ռաֆայել Վարդանյանը...
Published 07/26/23