Episodes
Տղամարդկանց մասին միֆերն, պատկերացումներն ու ակնկալիքները կանանցից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Դե ինչ՝ ուզում էիք, բերել ենք)) ինչպես հետևորդներից մեկն էր գրել մեկնաբանություններում՝ քոնթենթը շատ լավն է, բայց տղամարդու կարծիքա պակասում։ ՈՒ, բացարձակ համաձայն լինելով մեկնաբանության հետ, հրավիրել ենք մեր փոդքասթի ռեժիսորին՝ Հրանտին, ու տվել ենք շատ «կռիս» հարցեր՝ փորձելով հասկանալ՝ վերջը ինչ են ուզում տղամարդիկ, ու որքանով է ճիշտ տղամարդկանց վարվեցողության ու հոգեբանության մասին տարածված կարծիքներն ու...
Published 05/04/24
Ամուսնալուծված լինելու պիտակների, քննադատության ու նոր հարաբերությունների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Մեր շա~տ սիրելի բժշկուհի Անին պատմել է իր անցած ճանապարհի մասին, ու, թերևս, այս հարցազրույցը կարելի է համարել էքսկլյուզիվ, քանի-որ այսքան բաց այս թեմայից Անին երբեք չի խոսել։ Մենք էլ «կռիս» հարցեր էինք տալիս ))) Անիին առանձին գրկ ու շնորհակալություն այսքան բաց խոսելու համար, որովհետև այս թեման բաց քննարկելը միայն կօգնի նույն կարգավիճակում գտնվող շատ կանանց  հաղթահարել դժվար էտապներն ու շարունակել...
Published 05/02/24
Փողի դերը զույգի հարաբերություններում | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ
Published 05/02/24
Published 05/02/24
Հարաբերություններ փողի հետ, ֆինանսական գրագիտություն | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Փողը երջանկություն չի բերում, սակայն փողի տեղն ու դերը մեր կյանքում շատ էական դեր ունի, եթե մենք հստակ գիտենք՝ ինչի համար է այն մեզ հարկավոր։ Ցավոք, մեր բազային կրթական համակարգում փողի հետ հարաբերությունները երբեք չեն քննարկվում, ու ֆինանսական գրագիտության բացը, հաճախ, մեզ թույլ չի տալիս աշխատել այնքան գումար, որքան հարկավոր է մեզ, կառուել գրագետ հարաբերություններ փողի հետ, և ծառայեցնել այն նպատակներն իրականացնելու համար։ 
Published 05/02/24
Ինստագրամում ամեն երկրորդ նորակոչիկ բլոգերն այսօր խոսում է SELF LOVE-ից։ Լավ է անում, սակայն այդ կոնցեպտը անասելի ավելի խորն է, քան դիմակ դնելը, թերթիկի վրա աֆիրմացիաներ գրելը, գոլ ջուր խմելն ու վարդագույն բանիկներով լոգանք ընդունելը։ Իհարկե այս ամենը կազմում են self love-ի մաս, սակայն բավարար չեն այն լիարժեք կառուցելու համար, ու, ինչպես Ավնիկը նշեց, SELF LOVE-ը ծառի բունն է, և որքան կայուն ու ամուր լինի, այնքան հեշտ կդիմակայի քամիներին, չի կոտրվի, և լիարժեք կսնուցի սաղարթը։ Իսկ թե ինչ է SELF...
Published 04/06/24
Ամուսնության մասին միֆերն ու տաբուները | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Ամուսնությունը Հայաստանում կուլտ է դարձել։ Փաստացի, եթե կանայք ինչ-որ տարիքային շեմը հատելիս դեռ ամուսնացած չեն, ապա դժբախտ են, կիսատ են, կյանքը համարվում է չստացված։ Արդյունքում՝ կա՜մ խղճում են, կա՜մ տեռորի են ենթարկում, որպեսզի «արագացնեն ամուսնանան»։  Բացի այդ, շատ կանայք ու աղջիկներ վստահ են, որ ամուսնանալուց հետո լուծվելու են իրենց բոլոր խնդիրները՝ հիմնվելով ինստագրամյան՝ իրականությանը հաճախ չհամապատասխանող գեղեցիկ նկարների,...
Published 03/23/24
Դավաճանությունը, պատճառները, ու ինչպես կանխել | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Համացանցում վերջերս շատ է քննարկվում դավաճանության թեման, ու մեխը դրվում է նրա վրա, որ մեղավոր է միշտ դավաճանողը։  Անշուշտ, չենք վիճում,բայց քարկոծելուց առաջ կան բազում հարցեր, որոնք անտեսվում են ինչպես թեման քննարկելիս, այնպես էլ զույգի փոխհարաբերություններում՝ նախքան հարաբերություններ սկսելը, կամ, առավել ևս, ընտանիք կազմելը։ Ամենագլոբալ ու կարևոր հարցը, թերևս՝ ինչ է դավաճանությունը երկուսի համար, ինչ սահմանում ունի, և ինչ...
Published 03/09/24
Զույգերի փոխհարաբերություններում առկա սեռական խնդիրների, վագինիզմի և ամոթի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Կրթությունը, գրագիտությունը և, մասնավորապես, իրազեկությունը տարբեր ոլորտներում մեր կյանքը դարձնում է ավելի ապահով և հեշտ։ Սեռադաստիարակությունն, ավաղ, Հայաստանում շատերը դեռ համարում են տաբու թեմա, այլասերվածություն, հաճախ՝ «սրբապղծություն», սեռականությունն ու այն դրսևորելը՝ ամոթ, սեռական ցանկությունը՝ «փչացած լինել»։ Արդյունքում, շատ ենք լսում բժշկական դեպքերի մասին, որոնք  գրագիտության պակասի...
Published 02/28/24
Նախանձի, այլոց ձեռքբերումների արժեզրկման և ոչինչ չանելու մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Մեր օրերում, հավանաբար, բոլորս էլ առնչվել ենք հեյթի հետ, սակայն այսօր ավելի շատ խոսել ենք մասնավորապես սոցիալական հարթակներում այդքան տարածված հեյթի պատճառից՝ նախանձից։  Շատերս նաև լսել ենք «բարի նախանձ» պարադոքսային արտահայտությունը։ Իսկ Նախանձն, իրականում, ամենադեստրուկտիվ էմոցիաներից ու զգացողություններից մեկն է, որը հանգեցնում է կազմաքանդման, ինչ-որ մրցավազքի մեջ մտնելուն՝ ուրիշների «երջանկության բանաձևերը»...
Published 02/14/24
Դեսից-դենից ֆեմինիզմից | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ 09 Հայաստանում, ցավոք,  տարատեսակ եթերներից, ալիքներից ու հարթակներից լսում ենք բավականին լայն լսարան ունեցող տղամարդկանց ամենաանհեթհեթ հարցազրույցներ, որտեղ հաճախ արտահայատվում են առողջ բանականությունում չտեղավորվող մտքեր։  Դավիթի հետ շատ հետաքրքիր զրույց ունեցանք կանանց խնդիրների, առողջության, գրքերի, ֆիլմերի ու շատ այլ կարևոր հարցերի շուրջ։ Եթե դուք էլ կողմնակից չեք «երեխուն թարս սիլելուն» ու հետաքրքիր է, թե «ալամաշխարհի» ուրոլոգն ինչ է մտածում այդ...
Published 02/14/24
Գեզլայթի, գոսթինգի ու գիշերվա կեսին ինչկա-ի մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Ձեզ մոտ ամեն ինչ լավ էր, դուք ունեիք ֆանտաստիկ էմոցիաներ, աշխարհը, կարծես թե, սկսել էր նոր գույներով երևալ, դուք սիրված ու գնահատված էիք… ու նա կորավ՝ առանց բացատրության, առանց ցտեսությունի, ու բնականաբար հաջորդիվ ձեր բոլոր զանգերն ու նամակները մնացին անպատասխան։ Ծանո՞թ է։ Եթե այո, ապա դուք ենթարկվել եք գոսթինգի։  Կամ, այնպես է ստացվել, որ, անկախ ձեռքի տակ ունեցած փաստերից՝ դավաճանության, ստերի և այլնի վերաբերյալ, միշտ դուք եք...
Published 01/13/24
Երազանքների ու նպատակների մասին | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք՝ որն է երազանքների ու նպատակների տարբերությունը, կամ վերլուծե՞լ եք, արդյոք, ունե՞ք երազանքներ, թե՞ ոչ, կամ ի՞նչն է խոչընդոտում այդ երազանքների ու նպատակների իրականացմանը։  Հաճախ մենք ընկճվում ենք, որ ամեն տարի Ամանորի գիշերը սրտի տրոփյունով  պահված երազանքներն այդպես էլ չեն կատարվում, սակայն երբևէ չենք վերլուծում՝ ինչ ենք արել այդ երազանքին հասնելու համար, ինչ գին ունի երազանքն ու ինչպես է երազանքը դառնում նպատակ։ Մենք...
Published 12/30/23
Սիրային եռանկյունի | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ Սիրային եռանկյունու մասին բազմակողմանի վերլուծություն, համենայն դեպս մենք, չենք հանդիպել։ Փոխարենը քննադատությունների պակաս նման դեպքերում հաստատ չի լինում, և քննադատում են կա՜մ կնոջը՝ իրեն չհետևելու և ամուսնու համար այլևս գրավիչ չլինելու համար, կա՜մ սիրուհուն՝ ընտանիք քանդելու և «էն գյոզալ տղու խելքն ուտելու» համար։ Ու թե ուր մնաց տղամարդը, իր գիտակցությունն ու արժեքները՝ դե հիմա.. Հենց դա էլ  քնարկել ենք էպիզոդում։ 
Published 12/22/23
Առողջ Նարցիսիզմն ու դրա կարևորությունը | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ «Հիմա եթե ես ինձ շատ եմ սիրում, նշանակումա ես նարցի՞ս եմ»։ Այս հարցն ամենահաճախ տրվողն է միշտ եղել, երբ մենք խոսել ենք նարցիսներից։ Պատճառն այն է, որ նարցիսիզմը շատ հաճախ ու հիմնականում ներկայացվում է որպես արատավոր երևույթ։ Մինչդեռ կա առողջ նարցիսիզմ, որի դրսևորումն ուղղակի անհրաժեշտ է յուրաքանչյուրիս կյանքում։ Աննայի հետ քննարկել ենք առողջ նարցիսիսզմի կարևորությունը, նարցիստիկ խանգարման պատճառները, հետևանքներն ու այլ հետաքրքիր...
Published 11/28/23
Ինքնագնահատական և ներքին հենարաններ | ԱՅԼ ԿԱՐԾԻՔ «Ինքնագնահատականով չեն ծնվում»,-ասաց Նելլին, ու ճիշտ ասաց։ Այո, ինքնագնահատականը ամբողջ կյանքում ձևավորվող փոփոխական է, ու, կախված մեր ընտանիքից, մեր շրջապատից, սոցիումից, որտեղ ապրում ենք, կենցաղից, որը վարում ենք և մեր ունեցած աշխատանքից, ամեն բան կարող է  դրական կամ բացասական կերպով ազդել մեր ինքնագնահատականի վրա։ Ցավոք, մեր օրերում ինքնագնահատականը սկսվում և ավարտվում է արտաքինով, բայց հարցն ավելի էկզիստենցիալ է, քան շատերս կարծում ենք,...
Published 11/28/23