Աթեիզմի ու ազատ մտածողության հարցը իսլամական աշխարհում: Հյուրը՝ Սոնա Գրիգորյան
Listen now
Description
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդում զրուցել եմ դր. Սոնա Գրիգորյանի (Կենտրոնական եվրոպական համալսարան, CEU) հետ։ Քննարկել ենք աթեիզմի ու ազատ մտածողության շուրջ առաջացած միջնադարյան արաբա-իսլամական բանավեճերն ու հարցի ուսումնասիրման ժամանակակից գիտական մոտեցումներ: Խոսել ենք նաև ազատ մտածողության ամենահայտնի կերպարներ ալ-Ռազիի, իբն ալ-Ռավանդիի և ալ-Մա'արիի մասին, ով մեզ հայտնի է իսհակյանական Աբու Լալա Մահարի անվամբ:  Զրուցեց՝ Նաիրա Սահակյան
More Episodes
2023 թվականի աշնանը Brill-ի կողմից տպագրվող Yearbook of Muslims in Europe-ում լույս է տեսնելու Սևակ Քարամյանի և Հանրային Արաբագիտություն փոդքաստի հեղինակ Նաիրա Սահակյանի հոդվածը, որը վերաբերում է Հայաստանում իսլամի պատմությանն ու ներկա զարգացումներին։ Այս էպիզոդում Սևակը պատմում է տարեգրքի մասին։
Published 12/03/23
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդը միջնադարյան արաբամուսուլմանական պերիպաթետիկ փիլիսոփայության մասին է: Ի՞նչ է արաբամուսուլմանական, կամ արևելյան պերիպաթետիզմը Ինչպե՞ս եղավ, որ միջնադարյան արաբամուսուլմանական աշխարհը ծնեց արևելյան պերիպաթետիզմը Ի՞նչ սոցիալ-քաղաքական մոդելներ...
Published 06/22/23