Episodes
2023 թվականի աշնանը Brill-ի կողմից տպագրվող Yearbook of Muslims in Europe-ում լույս է տեսնելու Սևակ Քարամյանի և Հանրային Արաբագիտություն փոդքաստի հեղինակ Նաիրա Սահակյանի հոդվածը, որը վերաբերում է Հայաստանում իսլամի պատմությանն ու ներկա զարգացումներին։ Այս էպիզոդում Սևակը պատմում է տարեգրքի մասին։
Published 12/03/23
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդը միջնադարյան արաբամուսուլմանական պերիպաթետիկ փիլիսոփայության մասին է: Ի՞նչ է արաբամուսուլմանական, կամ արևելյան պերիպաթետիզմը Ինչպե՞ս եղավ, որ միջնադարյան արաբամուսուլմանական աշխարհը ծնեց արևելյան պերիպաթետիզմը Ի՞նչ սոցիալ-քաղաքական մոդելներ էին ստեղծվել և ինչո՞ւ Այս և մի շարք այլ հարցեր քննարկել եմ արաբագետ Միքայել Հովհաննիսյանի հետ։ Զրուցեց՝ Նաիրա Սահակյան
Published 06/22/23
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդը իսմայիլական կոսմոլոգիայի մասին է: Այս թեմայի մի շարք հարցեր քննարկել եմ արաբագետ Միքայել Հովհաննիսյանի հետ։ Զրուցեց՝ Նաիրա Սահակյան
Published 06/22/23
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդը Իսմայիլականության՝ ժամանակակից աշխարհում ստեղծած ցանցի և ադապտացիոն մեխանիզմների մասին է: Այս թեմայի մի շարք հարցեր քննարկել եմ արաբագետ Միքայել Հովհաննիսյանի հետ։ Զրուցեց՝ Նաիրա Սահակյան
Published 06/21/23
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդում զրուցել եմ դր. Սոնա Գրիգորյանի (Կենտրոնական եվրոպական համալսարան, CEU) հետ։ Սոնան պատմում է ալ-Մաարիին նվիրված իր նոր տպագրած գրքի մասին։ Գիրքը, որ վերնագրված է Neither Belief nor Unbelief։ Intentional Ambivalence in al-Maʿarrī’s Luzūm տպագրվել է հեղինակավոր De Gruyter հրատարակչության կողմից։ Զրուցեց՝ Նաիրա Սահակյան
Published 10/27/22
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդում զրուցել եմ արաբագետներ Լևոն Պետրոսյանի և Ռուբեն Միրաքյանի հետ: Ի՞նչ ժառանգություն ունի Երևանը, ինչո՞ւ և ո՞ւմ կողմից են ստեղծվել, ինչպե՞ս է այդ ներկայացվում և ինչո՞ւ է կարևոր այս մշակութային ժառանգության ուսումնասիրումը: Այս և մի շարք այլ հարցեր քննարկվում են փոդքաստի այս էպիզոդում: Զրուցեց՝ Նաիրա Սահակյան
Published 09/22/22
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդը Իսմայիլականության ծագման, դրա կրոնագաղափարական հենքի, ինչպես նաև այս ուղղության ուսումնասիրման դժվարությունների մասին է: Այս թեմայի մի շարք հարցեր քննարկել եմ արաբագետ Միքայել Հովհաննիսյանի հետ։ Զրուցեց՝ Նաիրա Սահակյան
Published 05/07/22
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդը «Ցուցակ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբերեն քրիստոնեական ձեռագրերի» հատորի մասին է: Զրուցել եմ Տորոնտոյի համալսարանի PhD ուսանող և Մատենադարանի գիտաշխատող Էսթեր Պետրոսյանի հետ:
Published 12/24/21
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդը Ծոցի երկրներում հայ համայքների մասին է: Ե՞րբ, ինչո՞ւ հայերը եկան այս երկրներ, ի՞նչով են զբաղվել և զբաղվում։ Այս և մի շարք այլ հարցեր քննարկել եմ արաբագետ Լևոն Պետրոսյանի հետ, ով աշխատանքի բերում երկար ժամանակ է անցկացրել այս երկրներում։ Զրուցեց՝ Նաիրա Սահակյան
Published 07/14/21
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդում UCLA Promise Armenian Institute-ի փոսթդոքթորալ հետազոտող դր․ Սոնա Թաջիրյանի հետ զրուցել եմ վաղ արդի շրջանում ադամանդի և այլ թանկարժեք քարերի համաշխարհային քարավանային և ծովային առևտրի մասին և այն դերի մասին, որ Նոր Ջուղայի հայ վաճառականները ունեին այս առևտրին: Զրուցեց՝ Նաիրա Սահակյան
Published 05/26/21
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդում Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Տաթևիկ Մկրտչյանի հետ զրուցել ենք Նահջ ալ-Բալաղա կոչվող տեքստի և այն դերի մասին, որ այս ժողովածուն ունի շիայական իսլամում։ Զրուցեց՝ Նաիրա Սահակյան
Published 05/12/21
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտքարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանի հետ զրուցել ենք Ցեղասպանության հետևանքով Սիրիայում հաստատված հայ տարագիրների կարգավիճակի և 1915-1925թթ. հայ-արաբական փոխհարաբերությունների մասին: Նարինե Մարգարյանը ներկայացնում է 1915 թվականին Սիրիայի անապատներում, ինչպես նաև Հալեպում և այլ տեղերում հայտնված հայերի ճակատագրերի զարգացումները, նրանց փրկության ուղին ու Սիրիայի սոցիալ-քաղաքական կյանքում ներգրավվելու...
Published 04/22/21
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդում զրուցել եմ դր. Տիրան Մանուչարյանի հետ (Սենթ-Էնդրյուսի համալսարան, Մեծ Բրիտանիա)։ Քննարկել ենք եգիպտական թատրոնի զարգացման ուղին, ինչպես նաև այս թատրոնում եգիպտացի թատերագիր Լենին ալ-Ռամլիի (1945-2020) դերն ու վերջինիս այն պիեսները, որոնցում նա արձագանքում է հեղափոխությանը Եգիպտոսում։ Զրուցեց՝ Նաիրա Սահակյան
Published 04/05/21
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդում զրուցել եմ դր. Սոնա Գրիգորյանի (Կենտրոնական եվրոպական համալսարան, CEU) հետ։ Քննարկել ենք աթեիզմի ու ազատ մտածողության շուրջ առաջացած միջնադարյան արաբա-իսլամական բանավեճերն ու հարցի ուսումնասիրման ժամանակակից գիտական մոտեցումներ: Խոսել ենք նաև ազատ մտածողության ամենահայտնի կերպարներ ալ-Ռազիի, իբն ալ-Ռավանդիի և ալ-Մա'արիի մասին, ով մեզ հայտնի է իսհակյանական Աբու Լալա Մահարի անվամբ:  Զրուցեց՝ Նաիրա Սահակյան
Published 03/20/21
«Հանրային արաբագիտություն» փոդքասթի այս էպիզոդում զրուցել եմ արաբագետ Լևոն Պետրոսյանի (Ուրբիս ՀԿ) հետ: Ի՞նչ կրոնական ժառանգություն է եղել Երևանում, ինչո՞ւ և ո՞ւմ կողմից են ավերվել, ինչպե՞ս է այդ ներկայացվում և ինչո՞ւ է կարևոր այս մշակութային ժառանգության ուսումնասիրումը: Այս և մի շարք այլ հարցեր քննարկվում են փոդքաստի այս էպիզոդում: Զրուցեց՝ Նաիրա Սահակյան
Published 02/17/21