Episodes
Սիրելի փոքրիկներ այս անգամ ձեզ ենք ներկայացնում երկու իմաստալից պատմություններ, որոնք մեզ սովորեցնում եմ միմիանց հարգել և գնահատել, միմիանց նկատմամբ համբերատար և ներողամիտ լինել և ամենակարևորը միմիանց անկեղծորեն լսել։  Պատմասաց՝ Մարինե Հակոբյան Կրակ ու Ջուր - Հեղինակ՝ Ալիծ Աղպապեան Նապաստակը լսեց - Հեղինակ՝ Քորի ԴոերՖիլդ, Թարգմանեց՝ Էդիտա Ղուշչյանը
Published 04/05/23
Published 04/05/23
«Մոխրոտը» արևմտաեվրոպական հեքիաթ։ Առավել հայտնի են Շառլ Պերոյի, և Գրիմ եղբայրների մշակումները։  Այս ձայնագրությունը հիմնված է Հովհանես Թումանյանի Գրիմ եղբայրների տարբերակի թարգմանության վրա։  Ձայնագրությունը նվիրվում է անուշիկ Դանիել Բադալյանին ով մեզ լսում է Շվեցարիայից։  Գրեք մեզ ձեր սիրելի հեքիաթների մասին: [email protected]
Published 03/03/23
Մորիս Սենդակի «Այնտեղ որտեղ Վայրի Արարածներն են»  մանկական գիրքը պատմում է և ծնողական սիրո մասին և այն պահի երբ երեխան գիտակցում է որ նա սիրված է։ Երազում ենք որ աշխարհում ամեն երեխա զգա ծնողական սեր։  Թարգմանեց՝ Էդիտա Ղուշչյանը Պատմեց՝ Մարինե Հակոբյանը  
Published 02/12/23
Ջաննի Ռոդարիի առանձնահատուկ հերոսներից է Տոնինոն, ով շատերից տարբերվում է իր երազանքով՝ դառնալ անտեսանելի:
Զարմանալիորեն նրա երազանքն իրականանում է, և այդտեղ էլ սկսվում են անտեսանելի Տոնինոյի արկածները... Հեղինակ՝ Ջաննի Ռոդարի Պատմեց՝ Մարինե Հակոբյանը
Published 01/24/23
Այսօրվա պատմությունը շատ յուրօրինակ է։ Կարծում ենք հետաքրքիր և ուսուցողական կլինի մեր բոլոր ունկնդիրների համար անկախ տարիքից։ «Անգին Լույսը» պատմություն է ինքնաճանաչման մասին։ «Անգին Լույս»  գրքի անգլերեն տարբեակը լույս է տեսել 2020 թվականին։ Նրա հեղինակ՝ Կանադահայ Մոնիկա Բարաղամեանը ցանկանում է հրատարակել նաև գրքի Անգլերեն-Արևելահայերեն երկլեզվանի տարբերակը հայկական պատկերազարդումներով։ Եթե լսելուց հետո կցանկանաք տեսնել այս գիրքը տպագրված հայերենով խնդրում ենք աջակցել...
Published 02/13/22
«Անպարտելի Զաբելը» պատկերագիրք է հայ գրող և գործիչ Զաբել Եսայանի մասին։ Զաբել Եսայանը ծնվել ու մեծացել է Օսմանյան Կայսրությունում։ Նա ապրել է հայ ժողովրդի համար ամենածանր ժամանակներում և չնայած վտանգին իր գրություններով շարունակել է պայքարել մտքի և խոսքի ազատության համար։  Նրա պատմությունը անշուշտ կոգեշնչի շատերին։  Գիրքը այս հրաշալի կնոջ մասին գրել ու նկարազարդել են երկու հրաշալի կանայք՝ Նորա Կայսերյանը և Լուսինե Ղուկասյանը։ Պատմությունը արևմտահայերենից արևելահայերեն ադապտացրել է...
Published 01/30/22
Մուկը զբոսնում էր մթին անտառով, ճամփին՝ աղվեսը՝ սոված աչքերով։ Եկեք մթին անտառ և կիմանաք, թե ինչ է պատահում, երբ հնարամիտ մկնիկը հանդիպում է բվին, օձին և քաղցած Գրաֆալոյին..    Հեղինակ՝ Ձուլիա Դոնալդսոն Թարգմանեց՝ Մարիա Սադոյանը Պատմեց՝ Մարինե Հակոբյանը
Published 04/12/21
«Երբ մատիտները ըմբոստացան» հումորով և բազմազան կերպարներով լի մանկական պատմություն է, որը հրավիրում է մտածել  զգացմունքների և շահերի բախումների մասին։ Լսեք թե ինչ լուծում է գիրքը առաջարկում է իր էջերում ներկայացրած խնդիրներին: Հեղինակ՝ Դրու Դեյվոլթ Թարգմանեց՝ Էդիտա Ղուշչյանը Պատմեց՝ Մարինե Հակոբյանը  
Published 03/24/21
Սիրով ներկայացնում ենք Լիլիթ Ալթունյանի «Երաժիշտ Հրեշը» հեքիաթը, որը հրատարակել  է Զանգակ հրատարակչությունը 2020 թվականին։Անտառային Հրեշի մեղեդիները դյութում են մյուս կենդանիներին: «Իսկ դուր կգա՞ն դրանք արդյոք քաղաքի բնակիչներին», մտորում է նա: Բայց ինչպե՞ս նվագել քաղաքի հանդիսատեսի առաջ, եթե Հրեշի նույնիսկ գլուխը չի մտնում մեծ համերգասրահի դռնով։ Մի վհատվեք նա գտնում է դրա լուծումը։
Published 12/25/20
Այս պատմության ձայնագրությունը նվիրվում է ուսուցչուհի և ծնող Մարինե Ջինանյանին ով անձնվեր ծառ է թե իր երեխաների և թե իր աշակերտների համար։ Շնորհակալություն Մարինե ջան մեզ այս գրքի հետ ծանոթացնելու համար։ «Անձնվեր ծառը» Շել Սիլվերսթինի մանկական գրքերից է: Հեքիաթը պատմում է անսահման սիրո մասին։ Այս հեքիաթը լսելով հուսով ենք կմտածեք թե ով է ձեր կյանքում ձեր անձնվեր ծառը և կհայտնեք նրան ձեր երախտապարտությունը, չէ՞ որ կարևոր է միմիանց ասել թե ինչքան ենք գնահատում իրար։ Հայերեն թարգմանությունը...
Published 12/20/20
Խնձորապուրը բելգիացի նկարազարդող-հեղինակ Կլաաս Վերպլանկի հոր և որդու հարաբերությունների մասին՝ փոքրիկի տեսանկյունից ներկայացվող գիրք է։ [#Armenian children's stories, #Eastern Armenian, #learn Armenian, #հայերեն մակական փոդքաստ]
Published 12/13/20
Փոքրիկ կարմիր հավիկի քնելու ժամն է։ Սակայն դեռ հարց է, թե ով ավելի շուտ կքնի հավիկը թե նրա պապան։
Published 12/07/20
Այս հեքիաթը խոսում է ներքին գեղեցկության և նրա կարևորության մասին։ Հեղինակ՝ Մարինե Հակոբյան 
Published 12/02/20
Վինի Թուխ արջուկը Ալան Ալեքսանդր Միլնի մի շարք ստեղծագործությունների հերոսն է։ Այս անգամ Վինին գնում է հյուր ճագարի տուն, և ընկնում մի աներանելի դրության մեջ։ Տեսնենք թե ինչ է լինում։
Published 11/23/20
«Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել: Հեղինակ՝ Արիս Ռաֆֆիչ
Published 11/13/20

Published 11/12/20

Published 11/05/20
«Թագավորն ու չարչին» բալլադ է որ գրել է Հովհաննես Թումանյանը 1917ին։ Բալլադի հիմքում է Ջուղայի գաղթը, սակայն բալլադի միտքն արդիական է նաև այսօր։«Ու միշտ, քանի որ կա, Շահ ու գերի, ըստրուկ ու տեր, Չի լինելու երկրի վըրա, Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր։ 
Published 10/04/20
Մի կաթիլ մեղրը բալլադ է որը մշակել է հայ գրող Հովհաննես Թումանյանը: Բալլադի սյուժեն վերցված է Վարդան Այգեկցու «Կաթ Մեղու պատճառ պատերազմի» առակից: Չնայած որ բալլադը գրվել է 1909 թվականին, այն արդիական է և այսօր, 2020ին, քանզի պատմում է մարդկային բնազդի մասին որը վերջին 100ամյակում շատ չի փոխվել։ 
Published 09/17/20
Հեքիաթը պատմում է անտեսանելի թելի մասին որ կապում է սիրող սրտերը։ Հրաշալի հեքիաթ է երեխաների հետ լսելու և նրանց հետ զրուցելու իրենց սիրո անտեսանելի թելերի մասին։Հայերեն տարբերակը հիմնված է Պատրիսիա Կարստի համանուն հեքիաթի վրա։
Published 09/02/20
Հեղինակ` Վահագն ԳրիգորյանԼսեք Արևի, Խոնավության, և Անտառի հարաբերությունների սկզբունքի  հետաքրիր պատմությունը։
Published 08/26/20
Այս հեքիաթը պատմում է սկյուռիկների ընտանիքի մասին որի միջոցում քննարկում է բացասական զգացմունքներ /խանդ, վիրավորանք/ կապված փոքրիկ եղբոր կամ քրոջ հետ: Ապրումներ՝ կապված «մեծի» դերն ընդունելու հետ։ Հեղինակ՝ Օլգա Խուխալյովա։ Թարգմանիչ՝ Վարդուհի Տիգրանյան։
Published 08/19/20