74. Հայոց ցեղասպանության զոհերի թիվը. Հրանուշ Խառատյանը պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին
Listen now
Description
«Հետք» փոդքասթի այս էպիզոդում զրուցում ենք ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ։   Ապրիլի 15-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի բոլոր անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ Պատգամավորի կարծիքով, զոհերի ցուցակների հստակեցման բացը պետք է լրացնել, հակառակ դեպքում Թուրքիան կշարունակի պնդել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ Հրանուշ Խառատյանը մեկնաբանում է Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունն ու բացատրում, թե ինչու է այս մոտեցումը խնդրահարույց։
More Episodes
2022-ի ապրիլի 26-ի երեկոյան Երևանի Լեո-Պարոնյան փողոցի խաչմերուկում Փաշինյանին ուղեկցող ոստիկանական մեքենաներից մեկը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին, որը հղիության 8-րդ ամսում էր։ Կնոջը հիվանդանոց էին հասցրել արդեն մահացած։ Սոնային վրաերթի ենթարկողը  ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար,...
Published 04/28/24
Ապրիլի 19-ին Հաաստան - Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի նիստից հետո պաշտոնական Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Այս...
Published 04/24/24
Published 04/24/24