House of the Dragon. «Կոճակ» վոդքաստ 2
Listen now
Description
Երեք տարի դադարից հետո Game of Thrones սերիալի երկրպագուները շունչները պահած սպասում էին House of the Dragon սերիալին, որը նրանց նորից կտաներ Ջորջ Մարտինի աշխարհ։ Քանի որ ավարտվել է «Վիշապի տան» առաջին սեզոնը, Արծվիկը՝ Ատա Կլեկչյանի, Մարիամ Մալաքյանի և Հայկազ Մկրտչյանի հետ քննարկել է Սևերի ու Կանաչների պայքարի, հերոսների, սյուժեի ու գրքի հետ տարբերությունների մասին։ «Կոճակ» փոդքաստի այս էպիզոդում դուք կլսեք վերլուծություն հերոսների քայլերի ճիշտ կամ սխալ լինելու, երկրպագուների սպասումների արդարացման ու դերասանական խաղի մասին։ Մասնակիցները, որոնք կարդացել էին գրքերն ու շատ լավ ծանոթ էին Մարտինի աշխարհին, խոսեցին սերիալում ներառված աբսուրդ փոփոխությունների, հերոսներին որոշ հատկանիշներ տալու և սերիալի հաջողության մասին։ Ձեզանից մնում է միայն միացնել լսելու կոճակը և ևս մեկ անգամ մտնել Ջորջ Մարտինի զարմանահրաշ աշխարհի մեջ։
More Episodes
13 տարի դադարից հետո Ջեյս Քեմերոնը հանդիսատեսին հանձնես «Ավատար, Ջրի ուղին» ֆիլմը, որը լի էր վիզուալ էֆեկտներով, հույզերով և շատերի կողմից խոսվող բացերով: Այսօր «Կոճակ»-ի տաղավարում խոսել ենք՝ արդյոք 2023 թվականին նման էֆֆեկտները ակտուալ են, ինչու՞ կային այդքան սցենարական բացեր և ինչու էին ամեն...
Published 01/22/23
Published 01/22/23
Անիծվածների կղզում խելագարությունը կարծես վարակովի լինի։ Остров проклятых ֆիլմը մեկ անգամ դիտելու համար չէ. առաջին անգամ դու նայում ես այն հենց հորոսի աչքերով՝ առանց ուշադրություն դարձնելու շատ փաստերի, երկրորդ ու մյուս անգամները դու արդեն դիտող ես, ով ոչ միայն տեսնում այլ նաև նկատում է այն...
Published 10/30/22