Episodes
13 տարի դադարից հետո Ջեյս Քեմերոնը հանդիսատեսին հանձնես «Ավատար, Ջրի ուղին» ֆիլմը, որը լի էր վիզուալ էֆեկտներով, հույզերով և շատերի կողմից խոսվող բացերով: Այսօր «Կոճակ»-ի տաղավարում խոսել ենք՝ արդյոք 2023 թվականին նման էֆֆեկտները ակտուալ են, ինչու՞ կային այդքան սցենարական բացեր և ինչու էին ամեն դեպքում մեկ այլ մալորակի վրա մարդիկ խոսում անգլերեն, եթե առաջին Ավատարում լեզվի մեծ խոչընդոտ կար: Այս և այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել՝ լսելով մեր այսօրվա էպիզդը:
Published 01/22/23
Published 01/22/23
Երեք տարի դադարից հետո Game of Thrones սերիալի երկրպագուները շունչները պահած սպասում էին House of the Dragon սերիալին, որը նրանց նորից կտաներ Ջորջ Մարտինի աշխարհ։ Քանի որ ավարտվել է «Վիշապի տան» առաջին սեզոնը, Արծվիկը՝ Ատա Կլեկչյանի, Մարիամ Մալաքյանի և Հայկազ Մկրտչյանի հետ քննարկել է Սևերի ու Կանաչների պայքարի, հերոսների, սյուժեի ու գրքի հետ տարբերությունների մասին։ «Կոճակ» փոդքաստի այս էպիզոդում դուք կլսեք վերլուծություն հերոսների քայլերի ճիշտ կամ սխալ լինելու, երկրպագուների սպասումների...
Published 11/13/22
Անիծվածների կղզում խելագարությունը կարծես վարակովի լինի։ Остров проклятых ֆիլմը մեկ անգամ դիտելու համար չէ. առաջին անգամ դու նայում ես այն հենց հորոսի աչքերով՝ առանց ուշադրություն դարձնելու շատ փաստերի, երկրորդ ու մյուս անգամները դու արդեն դիտող ես, ով ոչ միայն տեսնում այլ նաև նկատում է այն ամենը, ինչը ռեժիսորը փորձել է փոխանցել։ «Կոճակ» վոդքաստի այս էպիզոդում խոսում ենք ֆիլմի հոջողությունից, շատերի աչքից վրիպած դետալներից ու փորձում հասկանալ՝ արդյոք խելագարությունն իսկապես վարակովի էր, թե՝ ոչ։
Published 10/30/22
«Կոճակ» վոդքաստը վերադառնում է նոր եթերաշրջանով: Երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկումը նվիրված է ճապոնացի գրող Սայակա Մուրատայի «Կոմբինիի մարդը» գրքին: Տաղավարում են գրքի թարգմանչուհի Աստղիկ Հովհաննիսյանը, գրող-բանաստեղծ Վարդան Սմբատյանը, գրքասեր Արևիկ Հակոբյանն ու ինչպես միշտ Արծվիկ Դավթյանը: Էպիզոդում գրքի թարգմանիչը կիսվում է իր փորձով, պատմում թարգմանության դժվարություններից և հեղինակի հետ զրույցից : Գիրքը փոքր վեպ է, որտեղ հեղինակը ներառել է բազում հարցեր՝ սկսած սպիտակ ագռավ լինելուց...
Published 10/16/22
«Մայրս ասում էր, որ կախարդական կոշիկներ կան, որոնք կարող են քեզ տանել ուր ցանկանաս»: Ֆորեսթ Գամփը միշտ պատմում էր մայրիկի խոսքերն ու հիշում դրանք ժպիտով: Այս ֆիլմը այն եզակի ֆիլմերից է, որի մասին կարելի է խոսել անդադար՝ ամեն անգամ հիշելով ու մտաբերելով նոր խոսքեր, կադրեր, արարքներ: Այս անգամ «Կոճակի» տաղավարում մանրամասն խոսել ենք կերպարների, նրանց արարքների, խոսքերի, պատմության հետ կապի ու Ֆորեսթի մասին: «Կոճակի» հյուրերն են Հայկ Մխիթարյանը, Էլեն Հովհաննիսյանը և Սոնա Շիրինյանը: Այս էպիզոդում...
Published 08/20/22
Վերջին շրջանում չկա մեկը, ով գոնե մեկ անգամ լսած չլինի Stranger Things սերիալի մասին։ Նրա հաջողության գաղտնիքները շատ են, որոնց մասին խոսել ենք այս թողարկման ժամանակ։ Այս անգամ «Կոճակի» տաղավարում են Լուսինե Նազարյանը՝ «Filmlog» պոդկաստի համահյուրընկալ, Ներսես Գևորգյանը՝ «Filmlog» պոդկաստի հեղինակ և վարող, կինոքննադատ, Պետիկ Մարկոսյանը և ինչպես միշտ Արծվիկ Դավթյանը։  Այս էպիզոդում խոսել ենք պռոեկտի ստեղծումից, ուժեղ ու թույլ կողմերից,  փորձել ենք նշել՝ նրա հաջողությունը որտեղի՞ց է գալիս,...
Published 08/03/22
Փախուստ Շոուշենկից ֆիլմը համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը, իսկ Էնդի Դյուֆրեյնի փառահեղ փախուստի մասին գրեթե բոլորն են լսել: «Կոճակի» տաղավարում այսօր քննարկման համար էին հավաքվել Սարգիսը, Հասմիկը, Հայկը և ինչպես միշտ՝ Արծվիկը: Հաղորդման ժամանակ փորձել ենք հասկանալ՝ արդյոք ինչու՞ Էնդին այդքան երկար ժամանակ չէր իրականացնում փախուստը, գուցե նա նույնպե՞ս հաշտվել էր բանտի կյանքի հետ: Քննարկել ենք թե ում քավչության մասին էր ֆիլմը, գուցե Ռեդի, բանտի, կամ գուցե Էնդիի, խոսել ֆիլմի...
Published 07/17/22
Ողջույն, եթե ամեն դեպքում չհանդիպենք, նաև բարի օր, բարի երեկո և բարի գիշեր։ Ցանկացածը, ով գոնե մեկ անգամ դիտել է Թրումանի շոու ֆիլմը, ծանոթ է այս արտահայտությանը։ Այսօր «Կոճակ» վոդքաստում բոլորը իրար մի քանի անգամ բարևեցին և քննարկեցին ֆիլմը։ Տաղավարում էին Հովհաննեսը, Սոնան, Վահագնը և ինչպես միշտ՝ Արծվիկը։ Այս ֆիլմը շատերի համար դրամա է, շատերի համար կոմեդիա, շատերը այս ֆիլմը ընկալում են որպես դաժան անտիուտոպիա։ Հաղորդման ընդացքում քննարկել ենք շոուի ռեժիսորի՝ Քրիստօֆի անվան( Քրիստoff), նրա...
Published 07/03/22
Եթե դուք երբևէ չեք լսել Յագամի Լայթի և Էլի մեծագույն պայքարի մասին, ապա ժամանակն է միացնել Death note nաիմեն ու մի քանի ժամ հիանալ, մտածել, վերլուծել ու դառնալ մեկ այլ Շեռլոկ Հոլմս։ Իսկ նրանք, ովքեր տեղյակ են անիմեից, վստահաբար ծանոթ ենք անիմեի թույլ և ուժեղ կողմերին, որոնց մասին խոսել ենք այս անգամ։ «Կոճակի» տաղավարում էին Հայկը, Էլինան, Ավոն և Արծվիկը։ Մենք խոսել ենք հեղինակի ծագման, աստվածներին արժեզրկելու, Էլի և Կիռայի սխալների, ընդհանրապես անիմեի թույլ կողմի և նրա հանճարեղության մասին։...
Published 06/12/22
«Դոկտոր Սթրենջը խելագարության մուլտիտիեզերքում» ֆիլմը վերջին շրջանում Մառվելի ամենասպասված ֆիլմն էր, որը ցավոք ոչ բոլորի սպասումները արդարացրեց։ Այս անգամ «Կոճակի» տաղավարում էին Քրիստիան Գինոսյանը, Ռոզա Գրիգորյանը, Ներսես Գևորգյանը և ինչպես միշտ՝ Արծվիկ Դավթյանը։ Ֆիլմը չի ստացվել այնքան մաշտաբային, ինչքան սպասում էին երկրպագուները. չնայած անոնսում գրեթե ամեն դետալ ասված էր, բայց շատերը սպասում էին, որ այն լինելու է «Spider-Man: No Way Home» ֆիլմի շարունակությունը, որտեղ Դոքթըր Սթրենջը...
Published 05/22/22
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին. հեղինակ, ում ստեղծած աշխարհին գրեթե բոլորն են ծանոթ, ումից օգտվել են բազում հեղինակներ, ում աշխատանքները էկրանավորվել ու մինչ օրս մնում են լավագույն ֆիլմերի շարքում: «Կոճակի» տաղավարում այսօր խոսել ենք Թոլքինի, նրա կյանքի, աշխատանքների մասին: Տաղավարում էին Տիգրան Գևորգյանը, Ռուզան Շահնազարյանը, Արթուր Աթայանը և ինչպես միշտ Արծվիկ Դավթյանը: Թոլքինի մասին վոդքաստի երկրորդ մասում խոսում ենք Թոլքինի գրած շարունակության մասին, որը հեղինակը չի ավարտել։ Ամազոնի ստեղծած նոր...
Published 05/08/22
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին. հեղինակ, ում ստեղծած աշխարհին գրեթե բոլորն են ծանոթ, ումից օգտվել են բազում հեղինակներ, ում աշխատանքները էկրանավորվել ու մինչ օրս մնում են լավագույն ֆիլմերի շարքում: «Կոճակի» տաղավարում այսօր խոսել ենք Թոլքինի, նրա կյանքի, աշխատանքների մասին: Տաղավարում էին Տիգրան Գևորգյանը, Ռուզան Շահնազարյանը, Արթուր Աթայանը և ինչպես միշտ Արծվիկ Դավթյանը: Թոլքինի մասին վոդքաստի առաջին մասում կարող եք ծանոթանալ Թոլքինի ինքնակենսագրականի մասին հետաքրքիր փաստերի, իր աշխատանքների...
Published 05/01/22
Շատերին ծանոթ «Թռիչք կկվի բնի վրայով » ֆիլմը նկարահանված  է Քեն Քիզի համանուն վեպի հիման վրա։ Այն համարվում է «Օսկար»-ի պատմության 3 ֆիլմերից մեկը, որը արժանացել է 5 «մեծ Օսկարի»։ Գործը բեմականացվել է բազում երկրներում՝ չշրջանցելով նաև Հայաստանը։ Այս անգամ «Կոճակ» վոդքաստի տաղավարում են Հասմիկ Վեզիրյանը, Ժորա Գասպարյանը, Լիլիթ Բաղդասարյանը։ Գործը ներկայացնում է մեր հասարակարգը՝ փոքր հոգեբուժարանի պատերի մեջ։ Մենք փորձել ենք հասկանալ՝ արդյո՞ք ֆիլմը հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց մասին...
Published 04/17/22
«Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխությունն այս տարի նույնպես չանցավ առանց սկանդալ, շատերը մինչև այսօր քննարկում են Ուիլ Սմիթի պահվածքն ու փորձում հասկանալ՝ բեմադրվա՞ծ էր այն, թե՝ ոչ։ Սակայն այս սկանդալի պատճառով շատերը մոռանում են քննարկել բուն ֆիլմերը։  Այս անգամ «Կոճակ» վոդքաստի տաղավարում են Նարեկ Ալեքսանյանը, Սոնա Շիրինյանը, Կարոն Կոլոսովը և ինչպես միշտ՝ Արծվիկ Դավթյանը։ Այս էպիզոդում քննարկել ենք օսկարակիր կամ նոմինացված, բայց «Օսկար» չստացած ֆիլմերի մասին, խոսել ենք գլխավոր մրցանակ ստացած...
Published 04/02/22
Euphoria սերիալն ունի մի տրամադրություն, որի մեջ անհնար է չմտնել դիտելիս։ Այն համարվել է HBO-ի վերջին տարիներին ամենադիտված սերիալը, որի մասին կարծիքներն այնքան հակասական են, որ դժվար է հասկանալ՝ արդյո՞ք ուզում ես սկսել այն դիտել, թե՝ ոչ։  «Կոճակի» 10-րդ էպիզոդում Կոլյա Հայրապետյանի, Եվա Ղարիբյանի և Սև Մանգուշկյանի հետ քննարկել ենք Euphoria սերիալը, նրա բացասական կողմերն ու առավելությունները։ Փորձել ենք հասկանալ՝ կա՞ արդյոք պրոպագանդա սերիալում, կամ արդյոք այն թեմաները, որոնց անդրադարձել են...
Published 03/19/22
Հակաուտոպիստական գրականությունը իր վերելքին  է հասել  20-րդ դարին, թերևս այդ թվականներին են գրվել այս ժանրի լավագույն գործերը, որից մեկի՝ Ջորջ Օրուելի «1984»-ի մասին է այսօրվա մեր վոդքաստը, որը չի կորցնում այժմեականությունը։  Այս անգամ «Կոճակի» հյուրերն են Հրայր Խաչատրյանը, Տաթև Սարդարյանը, Լևոն Հովհաննիսյանը և ինչպես միշտ՝ Արծվիկ Դավթյանը։ Վեպը հաճախ անվանում են դժվար ժամանակներում ապրողների տեղեկատու։ Չնայած այն գրվել է 1948 թվականին, մինչև օրս շարունակում է արդիական մնալ և զարմացնել։ Վեպը...
Published 03/06/22
« Ի՞նչ պիտի աներ քո բարին, եթե գոյություն չունենար չարը, ու ի՞նչ տեսք կունենար երկիրը, եթե դրա վրայից անհետանային ստվերները: Չէ՞ որ ստվերներն առաջանում են առարկաներից ու մարդկանցից»։ Եթե կարդացել եք «Վարպետը և Մարգարիտան» վեպը, ապա այս խոսքերը կամ այնտեղ կարդացած խոսքերից ցանկացածը ձեզ մոտ ամրապնդվել և նույնիսկ մշակույթ է դարձել։ Ինչպես և խոստացել էինք՝ «Կոճակ» վոդքաստի եթերում այն անգամ քննարկել ենք բոլորիս կողմից շատ սիրած վեպը։ Այս անգամ վոդքաստի հյուրերն են Դավիթ Սամվելյանը, Հասմիք...
Published 02/19/22
Այս Էպիզոդում «Կոճակ» վոդքաստի տաղավարում են Նարեկ Մարգարյանը, Մարիամ Ղարդյանը, Աշոտ Խաչատրյանը և ինչպես միշտ՝ Արծվիկ Դավթյանը։  Եթե դիտել եք Don't look up ֆիլմը, ապա կամ շատ եք հավանել, կամ չեք հավանել, կամ հավանել եք, բայց այն համարում եք անհարկի գերագնահատված։ Այսօրվա մեր հյուրերը նույնպես մտնում են այս խմբերի մեջ ու քննարկում ֆիլմի լավ և վատ կողմերը։  Ֆիլմը շատ մեսինջներ ունի, որոնք երգիծանքով ռեժիսորը փորձել է հասցնել իր հանդիսատեսին, բայց հարցն այն է՝ արդյոք գեղարվեստական տեսանկյունից...
Published 01/22/22
«Կոճակ» փոդքաստում այս անգամ ևս  քննարկման թեման «Գահերի խաղը» հայտնի սերիալն է, քննարկումը բաղկացած է երկու էպիզոդից: Երկրորդ մասում Արծվիկը Նարեկի, Ժասմինի ու Գոռի հետ քննարկում են հեղինակ Ջորջ Մարտինի՝ մեզ տված գաղափարախոսությունների, բարի ու չար կողմերի, Մարգարեթի խորամանկության և այլնի մասին:   Եթե հետաքրքրում է՝ արդյոք ինչու են Սերսեայի, Արյայի կամ մեկ այլ կին հերոսի կերպարները ավելի շատ սիրված, քան Դեյներիսինը, կամ արդարացված էր արդյոք Ջոնի վերակենդանացումն ու նման շատ հարցեր, ապա դու...
Published 01/07/22
«Կոճակ» վոդքաստում այս անգամ քննարկման թեման «Գահերի խաղը» հայտնի սերիալն է, քննարկումը բաղկացած է երկու էպիզոդից: Առաջին մասում Արծվիկը Նարեկի, Ժասմինի ու Գոռի հետ խոսում է բազում թեորիաների, հնարավոր ավարտի և GOT-ի հայկական տարբերակի մասին:  Եթե դուք էլ եք կարծում, որ սերիալում կատարվողը շատ նման է հայկական իրականությանը, կամ թե ինչքան յուրահատուկ է սերալը, որտեղ չգիտես՝ ում կողմից լինես, ով է անտագոնիստ կամ ով զոհ, ապա վոդքաստը հենց քեզ համար է:    Այնպես որ կոճկեք ձեր շորի  կոճակները,...
Published 01/01/22
Ինչպես և խոստացել էինք՝ այս անգամ Արծվիկը` Դավիթի և Հրեղենի հետ քննարկել են Նառուտո անիմեն: Եթե մտածում եք՝ ինչու այս անգամ քննարկմանը մասնակցեց 3 հոգի, ապա լսեք և կհասկանաք: Փոդքաստում խոսել ենք սիրելի ու չսիրելի անտագոնիստներից, անուններից, որոնք այդքան դժվար են, բայց մինչև հիմա գրեթե բոլորս հիշում ենք, թե ինչու է Ռոկ Լին մի շատ հայտնի մարդու նմանեցվում: Այս և այլ հարցերի պատասխաններ կստանաք՝ լսելով մեր փոդքաստը: Դե ինչ, մինչև կոճակը սեղմելը, չմոռանաք կոճկել ձեր շորերը:
Published 12/20/21
«Կոճակ» փոդքասթի այս էպիզոդը բոլորիս հայտնի  La casa de Papel սերիալի մասին է: Էպիզոդում Արծվիկը Սոնայի, Մանվելի ու Հովիկի հետ անում է բազում սփոյլերներ, այնպես որ, եթե դեռ չեք նայել սերիալը, անպայման նայեք նոր վերադարձեք մեր վոդքաստին:  Ու եթե նայելուց հետո ձեզ մետ էլ հարց կառաջանա՝ ինչպես Հելսինկիի ոտքը մեկ օրում ապաքինվեց, ուր կորան ոսկի ձուլողները, կամ թե ինչու էր Բեռլինի տղան ընդհանրապես խլում մեր ժամանակը, ուրեմն դուք ճիշտ հասցեում եք: Այս էպիզոդում վերհիշել ենք նախորդ սեզոններից...
Published 12/17/21
«Կոճակ» վոդքաստի երկրորդ էպիզոդում Արծվիկը Ալեքսի, Լուսինեի ու Նարեկի հետ քննարկել է Հարրի Փոթերին: Էպիզոդը լի է տարբեր տեսություններով, փաստերով և հետագայի մասին կանխատեսումներով: Մենք փորձել ենք հասկանալ՝ որն էր պատճառը, որ Հարրիի կախարդական փայտիկը ինքնուրույն կռվում էր Լորդ Վոլդեմորդի հետ, երբ Հարրին ուշաթափված էր, չէ՞ որ փայտիկները ինքնուրույն կռվել չեն կարող: Կամ արդյո՞ք Քեռի Վերնոնի և մորաքույր Փեթունյայի ընտանիքը իսկապես այդքան վատն էր, և ուրիշ որևէ ազդեցություն չկար նրանց...
Published 11/19/21
«Կոճակ» երիտասարդական վոդքաստի առաջին էպիզոդում Արծվիկը Նարեկի, Մելանյայի և Կարենի հետ քննարկել է SQUID GAME կորեական սերիալը։ Քննարկման ընթացքում կան կարծիքներ, փաստեր ու լիքը ծիծաղ։ (Ուշադրությու՛ն, եթե դուք չեք նայել սերիալը, խորհուրդ ենք տալիս նայել, նոր վերադառնալ մեր վոդքաստին, քանի որ այստեղ շատ սփոյլեռներ կան): Վերջին շրջանում այդքան հայտնիություն ձեռք բերած սերիալը շատերի մոտ է հետաքրքրություն առաջացրել: Մարդիկ փորձում են հասկանալ՝ որն է պատճառը, որ այս սերիալը նման ֆենոմեն է...
Published 11/05/21