Episodes
Published 01/29/24
Այս էպիզոդում պատասխանում եմ բոլոր հարցերին, որ ստացա անձնական ֆինանսների կառավարման ու հատկապե ներդրումների մասին Ինչպե՞ս ստիպեմ ինձ գումար խնայելԻնչքա՞ն գումարից սկսած կարելի է ներդրումներ կատարելԻնչպիսի՞ ներդրումների ձևեր կանԻնչքա՞ն գումար կստանամ ներդրումներից 
Published 01/29/24
Ունես որևէ սովորություն, որից շատ անգամ փորձել ես ազատվել ու այդպես էլ չի ստացվել։  Եթե այո, ուրեմն առաջարկում եմ լսել այս էպիզոդը, որովհետև ծավալուն խոսել եմ, թե , որոնք են վատ սովորությունները, ինչպես են առաջանում սովորությունները ու ինչ աշխատող ձևեր կան վատ սովորություններից ազատվելու համար։  00:44 - Որո՞նք են վատ սովորությունները 03:45 - Ինչպե՞ս են առաջանում սովորությունները 06:20 - Փոխարինել սովորությունը ուղղակի դադարեցնելու տեղը 10:22 - Սովորությունը անելու դիմաց խոչընդոտ...
Published 11/25/23
ուղղակի մտքեր, թե ինչպես է յուրաքանչյուրիս արածը ազդում բոլորիս վրա։ Ու որ բոլորս ենք կերտում Հայաստանը և յուրաքանչյուր փոփխություն գալիս է մեզանից։
Published 10/22/23
Այս էպիզոդում խոսում եմ, թե որոնք են իմ կարծիքով թոփ 5 մասնագիտությունները, որ եկող տարիներին մեծ պահանջարկ կունենան և ըստ այդ նաև ավելի լայն հնարավորություններ բարձր վարձատրության համար։ 
Published 08/16/23
Նոր լեզու գրեթե բոլորս ենք սովորում շատ տարբեր պատճառներով։  Երբ որոշեցի ինքս արագ սովորել գերմաներեն, ուսումնսաիրեցի տարբեր ձևեր, լեզուն արագ սովորելու համար։ Հիմա էլ նույն հնարքներն ե օգտագործում իսպաներեն սովորելու համար։  Այս էպիզոդը հենց այս հնարքների մասին է։ 
Published 07/15/23
Բոլորս էլ տարբեր կերպ ենք օգտագործում սոցիալական մեդիան, և դա ազդում է մեր կյանքի վրա այնպիսի ձևերով, որ ավելին է քան ուղղակի մեր ծախսած ժամանկը դրանց վրա։ Եթե մենք իսկապես ուզում ենք հասկանալ սոցիալական մեդիայի ազդեցությունը մեր կյանքի վրա, պետք է պատասխանենք մի քանի առանցքային հարցերի։ Այս էպիզոդը  հենց այս հարցերի մասին է, որպեսզի ավելի ճիշտ օգտագործենք այս հարթակները։
Published 06/29/23
Միայն երկարաժամկետ մտածելակերպով ու քայլերով կարող ենք կերտել մեր ուզած կյանքը։ Ինչքան հաճախ տրվենք կարճաժամկետ գայթակղություններին ու քայլերին, այդքան ավելի կքչացնենք մեր հաջողությունների հավանականությունը։  Այս էպիզոդը օգնելու է հասկանալ երկարաժամկետ և կարճաժամկետ մտածողության տարբերությունը հատկապես մի քանի կարևոր կյանքի բնագավառներում։ 
Published 04/30/23
Այս կոնցեպտը իմ սիրած բանաձևերից է՝ հաջողակ ու բավարարավածություն բերող կարիերա կառուցելու համար։  Չնայած որ այն հայնտի է որպես «իկիգայ»-ի ճապոնական դիագրամ, այն իրականում շատ հեռու է ճապոնական բուն կոնցեպտից։ Իրականում այս վեննի դիագրամը մշակել է ամերիկացի ձեռնարկատեր Մարկ Ուինը իր բլոգում։ ՈՒ այս դիագրամի հիմքը ավելի շատ իսպանացի աստղագետ Անդրես Զուզունագանի կողմից 2011 թվականին հայտնաբերված՝ նպատակին հասնելու պրոցեսն է։  Այս կոնցեպտը ցույց է տալիս, որ  յուրաքանչյուրիս իդեալական կարիերան...
Published 03/26/23
Եթե զբաղվես քո սիրած գործով, կյանքում ոչ մի օր չես «աշխատի»։  Սա է իմ կարգախոսը արդեն շատ տարիներ : Այս էպիզոդում քննարկելու եմ,  թե ինչպես ճիշտ կողմնորոշվենք մեր մասնագիտությունը ընտրելիս և վերջում (րոպե 10:00 ) մի քանի հետաքրքիր հարց եմ առանձնացրել, որ հենց այսօր յուրաքնաչյուրին կարող է օգնել իր մասնագիտական կողմնորոշման հարցում։ 
Published 02/13/23
Կյանքը  մեզ տալիս է կարևոր դասեր  ոչ թե դպրոցում, համալսարանում կամ գրքերում, այլ այն ապրելու ժամանակ։ Այսինքն սովորում ենք գործելով, նոր բաներ փորձելով, հարաբեորություններ կառուցելով, աշխատելով, ձախողվելով ու հաջողության հասնելով։ Եթե մեր աչքերը ու միտքը բաց պահենք ու լինենք ուշադիր, կսկսենք նկատել օրինաչափություններ։  Ու նույնիսկ շատ փոքր թվացող քայլերում կարող ենք քաղել մեծ դասեր, որոնք մեզ կօգնեն ավելի մեծ քայլերում ճիշտ կողմնորովելու հարցում։  Այս էպիզոդը հենց այդպիսի...
Published 12/19/22
Ինքնազարգացման վերաբերյալ գրեթե բոլոր հարթակներում համատարած՝ կարծես գրված օրենք, կրկնվում է շատ շուտ արթնանալու կարևորության մասին։ Շուտ արթնանալու հետ կապված բազմապիսի դրական արդյունքներ են նշվում՝ բարձր պրոդուկտիվություն օրվա ընթացքում, ավելի ստաբիլ ու լավ տրամադրություն, ավելի շատ էներգիա և բոլորից առաջ գտնվելու զգացողություն։ Այս էպիզոդում խոսում եմ իմ ուսումնասիրությունների և փորձի մասին, թե արդյոք իրականում սա ճիշտ է բոլորիս համար և բոլորս պետք  է արթնանանք որքան հնարավոր է շուտ։
Published 08/28/22
Կյանքը լի է ոչ այդքան էլ հեշտ որոշումներով Արժի՞ ընդունվեմ համալսարան: Եթե այո, ապա որտեղ: Ի՞նչ սովորեմ:Հիմա ամուսնանա՞մ, թե՞ սպասեմ։Ո՞ր թեկնածուին ընդունեմ աշխատանքի Ի՞նչ մարքեթինգային ռազմավարություն կիրառեմ իմ ընկերության համար:Այս էպիզոդում խոսում եմ գիտակից որոշումներ կայացնելու մասին։
Published 07/17/22
Մեդիտատիվ սովորույթները համարում եմ շատ հզոր գործիք մեր կյանքում՝ մեր մտքի ու գիտացկության համար։ Այս էպիզոդում կիսվում եմ, թե ինչու եմ արդեն մոտ հինգ տարի զբաղվում մեդիտացիայով։ Ու նաև ընդհանուր տեղեկություն՝ ի՞նչ է մեդիտացիան և ի՞նչ օգուտներ կարող է մեզ տալ։ 00:38 Հինգ տարի մեդիտացիայով զբաղվելուց հետո որոշեցի դադարեցնեմ իմ պրակտիկան, բայց… 01:38 Ի՞նչ է մեդիտացիան  և որտեղի՞ց է առաջացել  03:10 Ի՞նչ է տալիս մեդիտացիան   06:14 Ինչպե՞ս սկսել զբաղվել մեդիտացիայով
Published 03/20/22
«Ձախողում» բառը ոչ այլ ինչ է, քան մեր կողմից ստեղծված բառ` ինչ-որ իրադարձություն պիտակավորելու համար: Իսկ թե ինչպես ենք պիտակավորում մեր կյանքի ինչ-որ իրադարձություն, կախված է իրականում մեզանից: Մարդկանց մեծամասնության համար հաջողությունը դրական բան է, իսկ ձախողումը՝ բացարձակապես բացասական: Բայց ձախողումը աճելու ճանապարհի անխուսափելի մասն է: Մեզանից ոչ մեկը չի կարող խուսափել ժամանակ առ ժամանակ հետընթաց ապրելուց, և դա նորմալ է: Ասեմ ավելին, ձախողվելը ավելին է, քան պարզապես նորմալ, դա անհրաժեշտ...
Published 10/18/21
«Ձեր կյանքի երկու ամենակարևոր օրերն են այն օրը, երբ դուք ծնվել եք և այն օրը, երբ պարզում եք, թե ինչու»: Մարկ Տվեյն Երևի չեմ կարողանա բավարար ձևով շեշտեմ ու արտահայտեմ, թե ինչքան կարևոր է մեր «ինչու»-ն իմանալը, մեզ իրոք ճանաչելը. ի՞նչն ենք մենք կարևորում, ո՞ր արժեքներով ենք ուզում ապրենք, ի՞նչն է մեր սիրտը լցնում, ի՞նչն է մեզ համար իմաստ տալիս մեր աշխատանքին։ Երբ որ գտնում ենք մեր ամենակարևոր ինչուն ամեն ինչ կարծես ընկնում է իր տեղը։ Մեր կյանքում ավելի հեշտ է դառնում հասնել մեր նպատկներին,...
Published 09/20/21
Ամեն օր մենք ընտրում ենք ՝ վերահսկել ինքներս մեր կյանքը կամ թույլ տալ, որ այն վերահսկի մեզ: Վերահսկողության տակ նկատի ունեմ ինքնատիրապետում, կարգապահություն, վճռականություն, կամքի ուժ, պռոակտիվություն և ամենակարևորը սեր ինքդ քո ու քո կյանքի նկատմամբ։ Ստանձնել մեր կյանքի վերահսկողությունը, կամ դառնալ՝ ինչպես ես եմ ասում, մեր կյանքի գլխավոր գործադիր տնօրենը, նշանակում է ամենաառաջինը պատասխանատվություն կրել մեր կյանքի յուրաքանչյուր իրավիճակի համար: Ու այս պաշտոնը կրելու հարցում կարևորում...
Published 08/05/21
Երբ ինչ-որ բանի ենք ձգտում, բնականաբար, դժվարություններ են առաջ գալիս։ Ու շատ հաճախ այս դժվարությունները, բացի տեխնիկական հարցերից, մտածելակերպին վերաբերվող հարցեր են։ Ու դրանց լուծումն էլ մեր մտքի վրա աշխատանքն է։ Մենք հաճախ մի բանի  վրա աշխատելիս չնկատելով սկսում ենք մեզ կասկածել ու քննադատել։ Ես թե’ իմ, թե’ ուրիշների փորձից տեսել եմ, թե ինչպես սա կարող է ազդել մեր հաջողության ու ընդհանուր բավարարվածության վրա։ Դրա համար ուզում եմ հիշես հետևյալ երեք մտքերը ու հանկարծ ինքդ քեզ չընկճես Եղի’ր...
Published 07/20/21
Իմ ամենասիրած բաներից մեկը նպատակներ դնելն ու դրանց հասնելու ձևը պլանավորելն է։ Ինչու՞։ Որովհետև, նպատակը մեր հնարավորությունն է ստեղծելու մեր ապագան՝ հիմնվելով  ոչ թե անցյալի, այլ ապագայի մեր պատկերացման վրա։Նպատակը մեր հնարավորությունն է կառուցելու մեր ապագան, կյանքը մեր ուզած ձևով։  Ես ինքս հազար ու մի ձև, տեխնիկա եմ փորձել՝ ոչ միայն իմ անձնական կյանքում, այլ նաև բիզնեսում, թիմի հետ աշխատելիս, թե ինչպես որոշակիացնել նպատակները ու ինչպես արդյունավետ ձևով պլանավորել դրանց իրականցումը։ Եթե...
Published 07/13/21
Ինքնավստահությունը որոշիչ գործոններից է մեր յուրաքնչյուր բռնած գործում։ Ինքնաստահությունը մտքի վիճակ է: Ինքնավստահ չեն ծնվում: Ինքնավստահ դառնում են ու ինքավտահ մտածելակերպով առաջնորդվում են։  Ես կարծում եմ, որ ինքնավստահ լինելու համար երկու ուղղությամբ պետք է աշխատել։ Մի կողմից ձեռնարկել պրակտիկ քայլեր կոնկրետ մի հարցում ինքնավստահ լինելու համար, իսկ մյուս կողմից ձևավորել ընդհանուր բարձր ինքնագնահատան, քանի որ մեր ինքնավստահությունը որևէ կոնտեքստում կապված է մեր ընդհանուր ինքնագնահատականի...
Published 06/30/21
Այս էպիզոդում խոսելու եմ, թե ինչպես կարող ենք փոխենք մեզ սահմանափակող մտքերը։ Սահմանափակող մտքերը մեր ենթագիտակցությունում հայտված կյանքի մասին «ճշմարտություններն» են, որոնք  խանգարում են մեզ ստանալ կամ անել մեր ուզածը: Մենք ցավոք այս մտքերով սահմանափակում ենք մեր հնարավորություններն ու կարողությունները մեր իսկ կյանքում։ Դրա համար էլ, այս էպիզոդում ուզում եմ կիսվեմ, թե որ քայլերով կարող ենք ստեղծենք մեզ առաջ տանող մտքեր։  Առաջին քայլը մեր մտածածի գիտակցումն ու ընդունումն էԵրկրորդ քայլը...
Published 06/06/21